• Latest news

Սուր ատամնացավ. հիմնական պատճառները

29 օգոստոսի, 2021  17:48

Ատամնացավը սովորաբար առաջանում է ատամի կամ շրջակա հյուսվածքի միջով անցնող նյարդի վնասման պատճառով: Առավել հաճախ ցավը սկսվում է անսպասելիորեն, ուժեղանում է տաքից կամ սառից եւ ինչ-որ պինդ բան սեղմելուց:

Շատ դեպքերում միայն բժիշկը կարող է ախտորոշել ցավի պատճառները: Բայց ահա ատամնացավի մի քանի տարածված պատճառներ՝

  • Ատամի խոռոչ վարակի ներթափանցմամբ կարիես: Այս դեպքում մարդը կարող է ցավ զգալ, բայց միայն գրգռիչի անմիջական ազդեցության դեպքում, օրինակ՝ սառը կամ տաք ջրից,
  • Ատամի վնասվածք, որը կարող է նաեւ գիշերային տրորման հետեւանք լինել, ինչպես նաեւ ատամի կամ դրա արմատի հանկարծակի կոտրվածք,
  • Իմաստության ատամների դուրս գալը, որոնք լնդերի մեջ բավարար տեղ չունեն նորմալ անցնելու համար,
  • Սխալ լիցք արված ատամ,
  • Պուլպիտ՝ լնդի բորբոքում, որտեղ գտնվում է ատամը: Պուլպիտային ցավն առաջանում է ինքնաբուխ եւ ոչ միայն գրգռիչների ազդեցությամբ, այն կարող է տալ ականջին կամ քունքին:
  • Պարոդոնտիտը ատամի գագաթի հյուսվածքների բորբոքումն է: Սովորաբար հիվանդությունն արտահայտվում է որպես մեկ ատամի տարածքում տեղակայված մշտական եւ սուր ցավ: Ցավը, որ հաճախ բաբախող է լինում, սրվում է ատամին դիպչելիս: Ընդ որում՝ լնդերը կարող են այտուցվել, իսկ ատամը կարող է շարժվել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել