• Latest news

Կանեփի օգտագործումը կապում են երիտասարդների մոտ ինֆարկտի ռիսկի կտրուկ մեծացման հետ

9 սեպտեմբերի, 2021  23:38

Կանեփի օգտագործումը կապում են երիտասարդների մոտ ինֆարկտի ռիսկի կտրուկ մեծացման հետ: Նոր հետազոտությունը, որը հրապարակվել է Canadian Medical Association Journal-ում, դրա նոր ապացույց է ներկայացրել ։

Ինչպես հայտնում է Medportal.ru-ն, կանեփը լայնորեն կիրառվում է եւ օրինականացվծել է մի շարք երկրներում, սակայն դրա ազդեցությունն առողջության վրա դեռ մնում է վատ ուսումնասիրված։

Կանադացի գիտնականներն ուսումնասիրել են 18-44 տարեկան ԱՄՆ 33 000 բնակչի տվյալները։ Մասնակիցների 17 տոկոսը հայտնել է, որ կանեփ է օգտագործել վերջին մեկ ամսում։ Այդ խմբում միոկարդի ինֆարկտ հանդիպել է ավելի հաճախ, քանի նրանց խմբում, ովքեր չեն օգտագործել այդ նյութը՝ 1,3 տոկոսը 0,8 տոկոսի դիմաց։

Հետազոտության մասնակիցները, որոնք մարիխուանա են օգտագործել, ավելի հաճախ՝ տղամարդիկ, ծխել են, ալկոհոլ են օգտագործել։ Հետազոտության հեղինակները նշում են, որ այդ գործոնները եւս կարող էին ազդել ինֆարկտի զարգացման ռիսկի վրա։  

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ