• Latest news

Որքանո՞վ է մեծ հասարակական զուգարանում կորոնավիրուսով վարակման վտանգը

10 սեպտեմբերի, 2021  15:57

Հասարակական զուգարանը կորոնավիրուսով վարակման մեծ ռիսկի գոտի է համարվում, քանի որ դրան նպաստում են բազմաթիվ գործոններ: Սակայն զուգարաններում վիրուսների եւ բակտերիաների փոխանցման հավանականության վերաբերյալ հետազոտությունները ցույց են տվել, որ այդ մտավախությունները չափազանց ուռճացված են նույնիսկ գիտնականների կողմից:

Medportal.ru-ի փոխանցմամբ՝ նախկինում շատ փորձագետներ պնդում էին, որ զուգարաններում կորոնավիրուսով վարակմսն վտանգը շատ մեծ է: Այժմ Ավստրալիայի ազգային համալսարանի գիտնականները վերանայել են 13 երկրների 38 ուսումնասիրություններ, որոնք հրապարակվել էին 2000-ից մինչեւ 2020 թվականը: Գիտական ​​հոդվածները գնահատել են հասարակական զուգարանում վիրուսների եւ բակտերիաների փոխանցման հնարավորությունը: Փորձագետները դիտարկել են հարուցիչների տարածման մի քանի ուղի, այդ թվում՝ աերոզոլային, ֆեկալ-օրալ ճանապարհով եւ մակերեսների հետ շփման միջոցով:

Ինչպես պարզվել է, զուգարանակոնքից եւ ձեռքերի ավտոմատ չորացման սարքի օգտագործումից իսկապես աերոզոլների ձեւավորման փոքր վտանգ կա, բայց իրականում վարակի հավանականությունը չափազանց փոքր է:

Ըստ գիտնականների՝ վարակիչ հիվանդությունների ընդամենը մի քանի դեպք է գրանցվել, որոնք հիմնականում կապված են ռեստորանների զուգարաններից ֆեկալ-օրալ ճանապարհով փոխանցման հետ: Մենք չենք գտել աղիքային կամ շնչառական պաթոգենների, այդ թվում՝ COVID-19-ի, հասարակական զուգարաններում օդով փոխանցման որեւէ ապացույց:

Գիտնականների կարծիքով՝ ամբողջ խնդիրն այն է, որ մարդիկ սովորաբար երկար չեն մնում հասարակական զուգարաններում եւ չեն շփվում միմյանց հետ: Եթե ​​զուգարանից օգտվելուց հետո մանրակրկիտ լվանալ ձեռքերը, խուսափել զուգարանախցերում սնունդ ուտելուց կամ բջջայինով խոսելուց, վարակի վտանգը քիչ հավանական է, պնդում են հետազոտողները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել