• Latest news

Վեյփինգը նպաստում է թրոմբի ձեւավորմանն ու նեղացնում է արյունատար անոթները․ հետազոտություն

10 սեպտեմբերի, 2021  17:43

Շատերը վստահ են, որ վեյփը առողջության համար անվտանգ է կամ առնվազն ավելի քիչ վտանգավոր է, քան սովորական ծխախոտը։ Սակայն Կառոլինայի ինստիտուտից եւ Հելսինբորգի հիվանդանոցից շվեդաից գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ վեյփինգի անվտանգությունը եւս մեկ միֆ է։

Ինչպես հայտնում է Medportal.ru-ն, հետազոտության ընթացքում, որը   ներկայացվել է Եվրոպական ռեսպիրատոր հանրության կոնգրեսի ընթացքում, մասնագետները մի շարք փորձեր են անցկացրել 18-45 տարեկան 22 տղամարդու եւ կանանց շրջանում։ Բոլոր նրանք ժամանակ առ ժամանակ ծխել են եւ որեւէ լուրջ առողջական խնդիր չեն ունեցել։

Մասնագետները խնդրել են նիկոտին պարունակող էլեկտրոնային ծխախոտով 30 կլանում անել։ Գիտնականները հետեւել են սրտի կծկումների հաճախացմանն ու հատուկ լազերային սարքի միջոցով գնահատել փոքր անոթներում արյան շրջանառությունը մինչեւ ծխելը, ապա վերջին կլանումից հետո 15  եւ 60 րոպե անց։

Մեկ շաբաթ անց գիտնականները կրկնել են փորձը նույն մասնակիցնեի հետ, սակայն այս անգամ առանց նիկոտինի էլեկտրոնային ծխախոտի օգտագործմամբ։

Երկու թեստերի արդյունքների համեմատությունը ցույց է տվել, որ նիկոտին պարունակող վեյփի օգտագործումը սրտանոթային համակարգում կարճաժամկետ փոփոխություններ է առաջացրել։ Այսպես ծխելուց 15 րոպե անց միջինում 23 տոկոսով ավելացել է փոքր թրոմբների քանակը, իսկ այդ ցուցանիշը կարգավորվել է կլանումից հետո մեկ ժամ անց։ Մեծացել է նաեւ սրտի կծկումների հաճախացումը՝ միջինում մեկ րոպեում 66-73 հարված, եւ մեծացել է զարկերակային ճնշումը՝ 108-117 մմ սս։

Հատկանշական է, որ այդ բոլոր էֆեկտները կապված են միայն նիկոտինով վեյփերի հետ։  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։