• Latest news

COVID-19-ի առավել հաճախ հանդիպող հետեւանքները. ի՞նչ է հայտնի դրանց մասին

14 սեպտեմբերի, 2021  15:38

COVID-19-ի առավել հաճախ հանդիպող հետեւանքներն են թուլությունը, աշխատունակության թուլացումը եւ մոռացկոտությունը։ Այս մասին տեղեկացվում է HeadHunter-ի հետազոտությունում։

Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, հարցվածների (ովքեր հիվանդացել են կորոնավիրուսով) 46 տոկոսը նշել է, որ առողջանալուց հետո նվազել է աշխատունակությունը։ Հարցվածների քառորդ մասը հիվանդությունից հետո հետեւանքներ չի նկատել, ընդ որում՝ հարցվածների մոտ կեսը (49 տոկոս) նշել է, որ ավելի շուտ է հոգնում աշխատելիս։

Առավել տարածված հետեւանքներն են դարձել թուլությունը եւ հոգնածությունը (62 տոկոս), աշխատունակության նվազումը (48 տոկոս), ուշադրության կենտրոնացման վատացումը (48 տոկոս) եւ մոռացկոտությունը (43 տոկոս)։ Հարցվածների 42 տոկոսը դժգոհել է հոտառության հետ կապված խնդիրներից, 36 տոկոսը՝ համի զգացողության փոփոխություններից, 31 տոկոսը՝ շնչարգելությունից եւ քնի խանգարումից։

Հետազոտության համաձայն՝ հարցման յուրաքանչյուր երկրորդ մասնակից կորոնավիրուսը հաղթահարել է մեկուկես տարում։ Ավելի շատ հիվանդացել են 55-ից բարձր տարիքի մարդիկ (58 տոկոս) եւ 45-54 տարեկանները (53 տոկոս), ամենից քիչ՝ 35-44 տարեկանները՝ 47 տոկոս։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել