• Latest news

Մեջքի եւ գոտկատեղի ցավ. ե՞րբ է այն վկայում լուրջ հիվանդության մասին

18 սեպտեմբերի, 2021  16:23

Ամենից հաճախ գոտկատեղի եւ մեջքի ցավը առաջանում է մկանների լարվածության կամ ծանրություն բարձրացնելու հետեւանքով առաջացած վնասվածքի պատճառով: Սակայն երբեմն նման ցավը կարող է վկայել վտանգավոր հիվանդությունների, այդ թվում՝ ողնուղեղի քաղցկեղի մասին:

Որո՞նք են այն ախտանիշները, որոնցով հնարավոր է հասկանալ, որ մեջքի ցավի պատճառը լուրջ հիվանդությունն է:

Ողնաշարի քաղցկեղի ախտանիշները կախված են մի քանի գործոններից, այդ թվում՝ ուռուցքի տեսակից, չափից, գտնվելու վայրից, ինչպես նաեւ հիվանդի տարիքից ու հիվանդության պատմությունից, հայտնել է Քաղցկեղի բուժման ամերիկյան կենտրոնը:

Ողնաշարի քաղցկեղի որոշ ընդհանուր ախտանշաններից են ցավը, թմրությունը, թուլությունը եւ միզելու դժվարությունը: Ողնաշարի քաղցկեղի ախտանիշները կարող են ի հայտ գալ շատ դանդաղ: Մնացած դեպքերում դրանք արագ են հայտնվում, նույնիսկ ժամերի կամ օրերի ընթացքում:

Ինչպես հայտնել է Spine Health-ը, երբ մեջքի ցավը պայմանավորված է ողնաշարի չարորակ ուռուցքով, այն սովորաբար.

  • սկսվում է աստիճանաբար եւ ուժգնանում ժամանակի ընթացքում,
  • չի բարելավվում հանգստի ժամանակ եւ կարող է ուժգնանալ գիշերը,
  • ցավը սրվում է մեջքի վերին կամ ստորին հատվածում եւ կարող է տարածվել նաեւ ոտքերի, կրծքավանդակի կամ մարմնի այլ մասերի վրա:

Այլ նշաններ եւ ախտանիշներ, որոնք կարող են պոտենցիալ ցույց տալ մեջքի ցավի եւ քաղցկեղի միջեւ կապը, ներառում են չպլանավորված քաշի կորուստը, սրտխառնոցը, տենդը, դողէրոցք կամ այլ անհանգստացնող ախտանիշներ»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է