• Latest news

Ի՞նչ հետեւանքների կարող է հանգեցնել բարձր զարկերակային ճնշումը

5 հոկտեմբերի, 2021  23:39

Մարդիկ, ովքեր երիտասարդ տարիքում կայուն բարձր զարկերակային ճնշում են ունեցել, ուղեղի փոքր չափեր ունեն։ Նրանց մոտ բարձր է նաեւ տկարամտության զարգացման ռիսկը։ Այսպիսի եզրակացության են եկել Ավստրալիայի եւ Չինաստանի գիտնականները, որոնք նոր հետազոտության արդյունքները հրապարակել են Hypertension ամսագրում։

Մելբուռնի եւ Սուն Յաթսենի համալսարանների գիտնականները համեմատել են UK Biobank-ի մասնակիցների երկու խմբի (11 399-ական մարդ)՝ 2014-2019թթ. արված մագնիսային տոմոգրաֆիայի նկարները։ Խմբերի անդամներն ունեին բարձր զարկերակային ճնշում եւ չունեին զարկերակային ճնշում ու բաժանված էին 3 տարիքային կարգի՝ մինչեւ 35 տարեկան, 35-44 եւ 45-54 տարեկան։ Պարզվել է, որ բարձր ճնշում ունեցող բոլոր տարիքի մարդկանց մոտ ավելի փոքր էր ինչպես ուղեղի, այնպես էլ դրա առանձին հատվածների ծավալը։ Ամենամեծ կորուստը կապված էր մինչեւ 35 տարեկան տարիքային խմբի հետ։

Հետազոտողները նաեւ հիպերտենզիա ունեցող մարդկանց մոտ հայտնաբերել են թուլամտության զարգացման ռիսկ։ Հետազոտության մասնակիցների մոտ, որոնք արյան բարձր ճնշում ունեին, դրա զարգացումը հետագայում 61 տոկոսով ավելի բարձր է եղել։ Անոթային տկարամտության ռիսկը նման մարդկանց մոտ 35-44 տարեկանում ավելացել է 69 տոկոսով։ Ընդ որում՝ Ալցհեյմերի հիվանդության առաջացման ռիսկը կախված չի եղել մասնակցի տարիքից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է