• Latest news

Ինչո՞վ է վտանգավոր հիպերտոնիան երիտասարդ տարիքում

8 հոկտեմբերի, 2021  09:47

Հիպերտոնիայի ամենալուրջ հետեւանքներից մեկը համարվում է անոթային տկարամտությունը, որը կարող է առաջանալ ուղեղի հատվածների անբավարար սնուցման պատճառով։ Նոր հետազոտությունում Չինաստանի եւ Ավստրալիայի գիտնականները գնահատել են կապը երիտասարդ տարիքում բարձր ճնշման եւ ուղեղի վտանգավոր փոփոխությունների միջեւ։

Ինչպես նշում է Medportal.ru-ն, իրենց հրապարակման մեջ գիտնականները տեղեկացրել են, որ հիպերտոնիան ավելի հաճախ հանդիպում է 45-64 տարեկան պացիենտների մոտ եւ կապված է ուղեղի առողջության ու հետագայում թուլամտության հետ, բայց քիչ բան է հայտնի այն մասին, թե ինչպես է տարիքը, երբ ախտորոշվել է արյան բարձր ճնշումը, ազդում այդ ասոցիացիաների վրա։

Հետազոտությունում ընդգրկվել են 55 տարեկանից ցածր եւ բարձր ճնշում ունեցող մոտ 11 400 պացիենտի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) արդյունքները, ինչպես նաեւ հիպերտոնիա չունեցող 11 400 պացիենտներինը այդ նույն տարիքային խմբից՝ համեմատության համար։ Տվյալները ստացվել էին բրիտանական Բիոբանկից։ Մասնակիցներին հետեւել են մոտ 12 տարի, եւ մասնագետները ուշադիր են եղել դեմենցիայի բոլոր դեպքերին մասնակիցների մոտ։

Պարզվել է, որ հիպերտոնիա ունեցող պացիենտները (35 տարեկան եւ բարձր) ունեցել են ուղեղի փոքր ծավալ ստուգիչ խմբի հետազոտության մասնակիցների համեմատ։ Իսկ տկարամտության առաջացման ռիսկը նրանց մոտ շատ ավելի բարձր էր, քան նորմալ ճնշում ունեցող մարդկանց մոտ։

Գիտնականների կարծիքով՝ այդ արդյունքները միանգաման օրինաչափ են, քանի որ կոգնիտիվ գործառույթները ուղղակիորեն կապված են ուղեղի ծավալի հետ, եւ դրա փոքրացումը սպառնում է տկարամտության առաջացմամբ։ Բազմամյա հիպերտոնիան ազդում է ուղեղին արյան մատակարարման հոսքի վրա եւ կարող է վնասել դրա կառուցվածքին ու խախտել դրա գործառույթները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է