• Latest news

Ի՞նչ հիվանդության մասին կարող է վկայել զկռտոցը

20 հոկտեմբերի, 2021  09:45

Հաճախակի զկռտոցը կարող է վկայել օնկոլոգիական հիվանդության մասին, պնդում են բրիտանացի մասնագետները:

Ինչպես գրել է Daily Express-ը, զկռտոցը կարող է առաջանալ արագ ուտելու, մեծ քանակությամբ սնունդ կամ ալկոհոլ օգտագործելու պատճառով: Սակայն մի շարք դեպքերում այս ախտանիշը ազդարարում է կերակրափողի քաղցկեղի առաջացման մասին:

«Կարող են քաղցկեղի նշաններ ի հայտ գալ, եթե ստամոքսը դադարում է նորմալ աշխատել եւ նկատում եք, որ այն փքվել է առանց որեւէ ակնհայտ պատճառի», - ասել է դոկտոր Հուսեյն Աբդեհը:

Մասնագետները հորդորում են դիմել բժշկական օգնության, եթե զկռտոցի նոպան տեւում է ավելի քան 48 ժամ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է