• Latest news

Հայաստանում ի՞նչ խնդիրներ կարող են ստեղծել պատվաստման մասին կեղծ վկայականները

22 հոկտեմբերի, 2021  17:34

Վերջերս հայտնի դարձավ, որ Գյումրի քաղաքի պոլիկլինիկաներից մեկում բուժանձնակազմը կորոնավիրուսի դեմ պատվաստման մասին քաղաքացիներին կեղծ վկայականներ է վաճառել. այդ քաղաքացիներին չեն պատվաստել, բայց նրանց տվյալները մտցվել են «էլեկտրոնային առողջապահության տեղեկատվական համակարգ», իսկ նրանց համար նախատեսված դեղամիջոցները վերացվել են։

Միայն այդ պոլիկլինիկայում վաճառվել է մոտ 700 կեղծ վկայական, բայց հաստատ նման բան կատարվել է նաեւ այլ բուժհաստատություններում, ուստի այժմ դժվար է պատկերացնել, թե որքան մարդ ունի վկայական պատվաստման մասին, բայց կորոնավիրուսի դեմ իմունիտետ չունի։

Ի՞նչ խնդիրներ կարող է այս ամենն առաջացնել յուրաքանչյուր մարդու եւ ընդհանրապես հասարակության համար։

Մեկ մարդու եւ նրա ընտանիքի խնդիրը

Ինչպես NEWS.am Medicine-ի  թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի գլխավոր խորհրդական Դավիթ Պետրոսյանը, կորոնավիրուսով վարակումից, ինչպես եւ պետք էր սպասել, պաշտպանում է ոչ թե պատվաստման մասին վկայականը, այլ պատվաստումն ինքը։ Այնպես որ  մարդիկ, ովքեր պատվաստանյութ չեն ստացել, բայց փոխարենը վկայական ունեն, դեռեւս վիրուսով վարակվելու մեծ ռիսկի են ենթակա՝ այստեղից բխող բոլոր խնդիրներով եւ հնարավոր բարդություններով։

Ավելին, նրանք կարող են ոչ միայն իրենք վարակվել, այլեւ վարակել մերձավորներին ու հարազատներին, ինչն այժմ, ցրտերի գալով, ավելի վտանգավոր է դառնում։

Համակարգի եւ հասարակության խնդիրը

Երբ պատվաստման մասին կեղծ վկայական ստացած մարդը հիվանդանում է, նա հայտնվում է պատվաստված եւ հետո հիվանդացածների վիճակագրությունում եւ արհեստականորեն մեծացնում է վերջինների թիվը։ Տպավորություն է ստեղծվում, թե  պատվաստված մարդիկ բավական հաճախ են վարակվում կորոնավիրուսով եւ անգամ հայտնվում հիվանդանոցներում, չնայած իրականում վարակվածներից շատերը կարող էին կեղծ վկայական ունեցողներ լինել։

Ինչպես նշեց մասնագետը,  նման վիճակագրությունը նույնպես յուղ է լցնում պատվաստման դեմ հանդես եկողների բորբոքած կրակին. նրանք սկսում են ավելի ակտիվորեն պնդել, որ պատվաստանյութերը արդյունավետ չեն, չէ՞ որ «պատվաստվածները» նույնպես վարակվում են։

«Հակավակցինատորներն ասում են. դե, տեսեք, ոչ մի տարբերություն չկա՝ պատվաստված ես, թե ոչ, չէ՞ որ մարդը, միեւնույն է, հիվանդացավ։ Բնականաբար, այն մասին, որ այդ վարակված մարդը իրականում պատվաստված չի եղել, ոչ ոք չի ասում՝ ոչ ինքը, ոչ նա, ով նրան վաճառել է վկայականը»,- ասաց բժիշկ Դավիթը։

Պատվաստանյութերի ազդեցության սկզբունքների մասին բավականաչափ գիտելիքներ չունեցող մարդիկ  կարող են լսել պատվաստման դեմ հանդես եկողներին եւ հրաժարվել պատվաստվելուց, ինչն արդյունքում կհանգեցնի հիվանդացության եւ մահացության աճի։

Բժշկի խոսքով՝ երկրում այժմ մոտ 700 մարդ կեղծ վկայական ունի պատվաստման մասին։ Իրականում այդ թիվը տասնյակ անգամներ ավելին է, չէ՞ որ առայժմ հայտնի են կեղծ վկայականների վաճառքի բնավ ոչ բոլոր դեպքերը։

«Դրանք մարդիկ են, որոնք իրապես կարող են հիվանդանալ, ընկնել հիվանդանոց եւ մահանալ։ Գուցե, նրանցից ոմանք արդեն հիվանդացել են եւ հայտնվել հետպատվաստային վարակների վիճակագրության մեջ կամ նույնիսկ արդեն մահացել են։ Ստացվում է լրիվ ֆեյք, որի պատճառով կարող են տուժել շատերը շրջապատում»,- ասաց մասնագետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է