• Latest news

Ինչո՞վ է կորոնավիրուսը վտանգավոր կենդանիների համար

8 նոյեմբերի, 2021  09:45

Որոշ տնային կատուներ եւ շներ երկարաժամկետ հետեւանքների են բախվում COVID-19-ից հետո, այդ թվում` սրտամկանի բորբոքային հիվանդության՝ միոկարդիտի: Այս մասին զգուշացնում են բրիտանացի փորձագետները։

NBC News-ի փոխանցմամբ՝ կենդանիները կորոնավիրուսային վարակից հետո դեպրեսիվ վիճակում են գտնվել, անտարբեր են եղել, ինչպես նաեւ ախորժակի պակաս են ունեցել:

«Նրանք կա՛մ դժվարությամբ էին շնչում թոքերի մեջ հեղուկի կուտակման եւ սրտի հիվանդության պատճառով, կա՛մ մահանում էին սրտի ռիթմի խախտման պատճառով»,- ասում է Բուքինգհեմշիրի Ռալֆի անասնաբուժական կենտրոնի անասնաբուժ սրտաբան Լուկա Ֆերասինը:

Նրա խոսքով` կորոնավիրուսային վարակի ենթարկված ընտանի կենդանիների մոտ 12.5 տոկոսը բախվում է նաեւ միոկարդիտի հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll