• Latest news

Երաժշտությունը կարող է օգնել Ալցհեյմերի հիվանդության դեմ պայքարում

11 նոյեմբերի, 2021  23:42

Սիրած երաժշտությունը լսելն օգնում է ուղեղի պլաստիկության զարգացմանը կոգնիտիվ խանգարումներով կամ Ալցհեյմերի վաղ հիվանդությամբ հիվանդների մոտ: Նման եզրակացության են հանգել Կանադայի գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել է Journal of Alzheimer's Disease ամսագրում։

Հետազոտությանը մասնակցել է 14 մարդ՝ 6 երաժիշտ եւ 8 ոչ երաժիշտ։3 շաբաթ շարունակ նրանցից ուրաքանչյուրը մեկ ժամ անձնական նշանակության մեղեդիներով հատուկ ընտրված երգացանկ է ունկնդրել:

Այս ժամանակահատվածից առաջ եւ հետո մասնակիցները ֆունկցիոնալ մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիա են անցել, որի ընթացքում ե՛ւ ծանոթ, ե՛ւ ոճով նման, բայց ոչ անձնական նշանակության երաժշտություն են լսել: Երկրորդ դեպքում ուղեղի ակտիվությունը կենտրոնացած էր հիմնականում ուղեղի լսողական կեղեւում։

Սակայն փորձարկվողների մոտ լավ ծանոթ երաժշտությունը լսելիս նեյրոնների ցանցն ակտիվացել է ուղեղի տարբեր շրջաններում, մասնավորապես`ուղեղի կառավարման կենտրոն հանդիսացող նախաճակատային կեղեւում եւ ուղեղի ենթակեղեւային կառույցներում: Ընդ երում, այս ցանցի ակտիվացումը փոխվել է ծանոթ երաժշտություն լսելուց հետո, ինչը, ըստ հետազոտողների, վկայում է նեյրոպլաստիկության զարգացման մասին:

Հետաքրքիր է, որ երաժիշտների եւ ոչ երաժիշտների ուղեղի աշխատանքը տարբեր կերպ է փոխվել:



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll