• Latest news

4 վտանգավոր սխալ սպասք լվանալիս

8 հունվարի, 2022  19:27

Սպասք լվանալու ժամանակ որոշ սխալներ կարող են նպաստել բակտերիաների աճին, ինչն իր հերթին մեծացնում է այդ բակտերիաներով վարակվելու վտանգը: Չինական WeChat պորտալը պատմել է սպասք լվանալիս տարածված սխալների մասին։

  1. Սպասք լվանալիս չի կարելի օգտագործել կեղտոտ սպունգ, քանի որ դրա վրա 19 տեսակի հարուցիչներ կան, այդ թվում՝ E. coli, Salmonella, Staphylococcus aureus եւ Candida white: Մեկ շաբաթվա ընթացքում նոր սպունգի վրա կարող է մինչեւ 2.2 միլիարդ բակտերիա կուտակվել։ Այդ միկրոօրգանիզմները կարող են ներթափանցել սննդի մեջ եւ տարբեր հիվանդություններ առաջացնել։
  2. Որոշ փորձագետներ խորհուրդ են տալիս աղտոտումից խուսափելու համար մի քանի սպունգ ունենալ տարբեր մակերեսների համար: Դրանք նաեւ պետք է լավ չորացվեն եւ օդափոխվեն, իսկ ավելի լավ է՝ ախտահանվեն եռացող ջրի մեջ եւ փոխվեն առնվազն 2 շաբաթը մեկ անգամ։

  3. Խորհուրդ չի տրվում կեղտոտ ամաններն իրար վրա դնել կույտի մեջ, քանի որ այդ դեպքում դրանց հատակը կեղտոտվում է, ինչը մեծացնում է լվացման ժամանակը։ Ցանկալի է նաեւ նախ ողողել պակաս կեղտոտ սպասքը՝ ավելի կեղտոտվածները թողնելով հվերջում Կարեւոր է նաեւ հում մսի տարաները մրգեր կամ եփած սնունդ պարունակողներից առանձին լվանալ:

  4. Խոհանոցային մաքուր պարագաները պահարան դնելուց առաջ խորհուրդ է տրվում չորացնել այն սրբիչով, հակառակ դեպքում դրանց վրա մնացած ջրի մեջ բակտերիաները կշարունակեն բազմանալ, իսկ մետաղական սպասքն ու կաթսաները կծածկվեն ժանգով:

    Խորհուրդ է տրվում ժամանակ առ ժամանակ ախտահանել խոհանոցային պարագաները։ Դա անելու համար դրանք պետք է եռացնել մեծ կաթսայի մեջ մոտ տասը րոպե։ Կարեւոր է կանոնավոր կերպով փոխարինել այն պարագաները, որոնք տարբեր հեղուկներ եւ սննդի մնացորդներ են կլանում, օրինակ՝ բամբուկե ձողիկները:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել