• Latest news

Համավարակի ժամանակ ծնված երեխաները զարգացման հարցում կարող են հետ մնալ․ հետազոտություն

18 հունվարի, 2022  21:49

Կորոնավիրուսի համավարակը կարող է լուրջ հետք թողնել երեխաների կյանքի եւ զարգացման վրա։ JAMA Pediatrics ամսագրում հրապարակված նոր հետազոտության միջանկյալ արդյունքները համավարակի ժամանակ ծնված երեխաների զարգացման հարցում հետ մնալու նշաններ են հայտնաբերել:

Medportal.ru-ն հայտնում է, որ Կոլումբիայի համալսարանի գիտնականները հարցում են անցկացրել 596 կանանց շրջանում, որպեսզի գնահատեն, թե ինչպես է համավարակն ազդել 2020 թվականից լույս աշխարհ եկած երեխաների զարգացման վրա։ Նրանց բաժանել են երկու հիմնական խմբի՝ ովքեր COVID-19 են տարել հղիության ընթացքում եւ ովքեր կարողացել են խուսափել վարակից։ Վերահսկիչ խմբում ընդգրկվել են մինչեւ համավարակը ծնված փոքր երեխաներ ունեցող մայրեր։

Գիտնականները զարգացման տեմպերի տարբերություն չեն նկատել այն նորածինների մոտ, որոնց մայրերը COVID-19 են տարել եւ նրանց մոտ, ովքեր վիրուսի ներարգանդային ազդեցության չեն ենթարկվել: Բայց միեւնույն ժամանակ, համավարակի ժամանակ ծնված երեխաների մոտ խոշոր եւ նուրբ մոտորիկայի եւ սոցիալ-էմոցիոնալ զարգացման ավելի ցածր ցուցանիշներ են եղել՝ համեմատած մինչեւ COVID-19-ի սկսվելը ծնված երեխաների հետ: Մասնավորապես, համավարակի ժամանակ ծնված երեխաները ավելի վատ են շփվել իրենց ծնողների եւ շրջապատող մարդկանց հետ:

Ըստ գիտնականների՝ առաջին երեք տարիները կարեւոր նշանակություն ունեն ուղեղի զարգացման համար, եւ կարեւոր է ոչ միայն նրանց առողջությունը, այլեւ փոխհարաբերությունները մեծահասակների ու այլ երեխաների հետ: Երեխաներին պետք է դիպչել, գրկել, ժպտալ եւ խոսել նրանց հետ: Երբ նման շփում չկա կամ բավարար չէ, երեխայի ուղեղը պատշաճ կերպով չի զարգանում։ Համավարակի ժամանակ փոքր երեխաները շփվում են շատ ավելի քիչ մարդկանց հետ եւ ավելի քիչ դեմքեր են տեսնում դիմակի ռեժիմի պատճառով, ու դա, հնարավոր է, բացասաբար է ազդում նրանց զարգացման վրա։

Էմոցիոնալ զարգացման մեջ հետ մնալու մեկ այլ լուրջ գործոն կարող է լինել ծնողների սթրեսը կամ ընկճախտը, երբ նրանք պարզապես ուժ ու էներգիա չունեն երեխայի հետ լիարժեք շփվելու համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել