• Latest news

Ծխողներն ավելի շատ են ենթակա COVID-19-ի ծանր ընթացքի վտանգին. հետազոտություն

20 հունվարի, 2022  12:39

Ծխելը բոլորովին չի պաշտպանում կորոնավիրուսային վարակից, ընդհակառակը, ծխողները բախվում են COVID-19-ի ծանր ընթացքի վտանգին։ Այսպիսի եզրահանգման են եկել Ճապոնիայի Միջազգային առողջապահության ազգային հետազոտական կենտրոնի գիտնականները։

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով NHK հեռուստաալիքին,  կորոնավիրուսային վարակի ծանր ընթացքի վտանգը երկու անգամ ավելի բարձր է այն մարդկանց համար, որոնք ծխում են բավական երկար ժամանակ, ընդ որում՝ վտանգն ավելի բարձր է ծխող կանանց համար։

Հետազոտությունն իրականացվել է մինչեւ 2021թ. փետրվարը 20-80 տարեկան 17 600 հոսպիտալացվածների շրջանում։ Գիտնականները պարզել են, որ հիվանդության ծանր ընթացքի վտանգը 1,51 անգամ ավելի բարձր էր երկար ժամանակ ծխող տղամարդկանց մոտ, կանանց մոտ՝ 1,94 անգամ։

Մասնագետների կարծիքով՝ բարձր ռիսկը կարելի է բացատրել նրանով, որ ծխողներն ավելի հաճախ են ունենում քրոնիկական հիվանդություններ, թոքերի եւ սրտի հետ կապված խնդիրներ, ինչը նրանց ավելի խոցելի է դարձնում կորոնավիրուսային վարակի հանդեպ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։