• Latest news

ԱՀԿ. COVID-19-ով վարակման դեպքերի կրճատման դեպքում մահվան դեպքերի թիվն աշխարհում աճում է

10 փետրվարի, 2022  11:47

Անգամ կորոնավիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութերի հայտնագործման եւ ներդրման ֆոնին համավարակի հետ կապված իրավիճակը կոտրել չի հաջողվում։ Այս մասին հայտնում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները։

Medportal.ru-ի փոխանցմամբ՝ ԱՀԿ-ն հերթական տեղեկագիրն է հրապարակել, որում առանձնացրել է վերջին շաբաթվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակի հիմնական թվերը։

Կազմակերպության տվյալներով՝ COVID-19-ի նոր դեպքերի թիվը նվազել է 17 տոկոսով, իսկ մահացությունների թիվը, հակառակը, նախորդ շաբաթվա համեմատ աճել է 7 տոկոսով։ 2022 թվականի փետրվարի 6-ի դրությամբ աշխարհում գրանցվել է հիվանդության ընդհանուր ավելի քան 392 միլիոն հաստատված դեպք եւ ավելի քան 5.7 միլիոն մահվան դեպք:

ԱՀԿ-ի՝ միջադեպերի հարցերով մենեջեր Աբդի Մահամուդն ասել է, որ նոյեմբերի վերջից, այսինքն՝ օմիկրոն շտամի տարածման սկզբից ի վեր, աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 130 միլիոն դեպք եւ 500.000 մահվան դեպք։ Իր բարձր վարակիչության պատճառով օմիկրոնն ամենատարածված շտամն է դարձել:

Մասնագետի խոսքով՝ իրեն զարմացնում է իրավիճակը, երբ արդյունավետ պատվաստումների դարաշրջանում կես միլիոն մարդ է մահանում:

«Չնայած բոլորն ասում էին, որ օմիկրոնն ավելի մեղմ է, նրանք տեսադաշտից բաց թողեցին այն փաստը, որ դրա հայտնաբերումից հետո կես միլիոն մարդ է մահացել: Դա ավելի քան ողբերգական է»,- հավելել է Աբդի Մահամուդը:

Ներկայումս ԱՀԿ-ի կողմից մշտադիտարկվում է օմիկրոնի 4 ենթաշտամ: Առայժմ գերակշռում է BA.1 ենթաշտամը, բայց BA.2 ենթաշտամն ավելի վարակիչ է, ուստի ապագայում հենց այն կարող է կազմել կորոնավիրուսային դեպքերի աճող մասնաբաժինը:

Մասնագետների խոսքով՝ առայժմ որեւէ նշան չկա, որ BA.2-ը, ի տարբերություն BA.1-ի, ավելի ծանր COVID-19 հիվանդության է հանգեցնում: Նրանք նաեւ դեռ չգիտեն՝ արդյոք մարդիկ կարող են միաժամանակ վարակվել եւ BA.1, եւ BA.2 ենթաշտամներով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել