• Latest news

Ի՞նչ հետեւանքների կարող է հանգեցնել ծխելը ՍՇՎ-ի դեպքում

17 փետրվարի, 2022  18:53

Ծխելը կհետաձգի ՍՇՎ-ով հիվանդների ապաքինումը եւ կվատթարացնի նրանց վիճակը: Այս մասին զգուշացնում է թոքաբան Իրինա Բելոգլազովան (Ռուսաստան)։

«ՌԻԱ Նովոստին» պատմում է, որ սուռ շնչառական վարակները, գրիպը եւ կորոնավիրուսը կարող են վնաս հասցնել թոքերին, ուստի այս վարակներով հիվանդ մարդկանց համար կարեւոր է անմիջապես սկսել բուժումը եւ զերծ մնալ ծխախոտային արտադրանքի օգտագործումից:

Մասնագետը հավելել է, որ ծխախոտ, ծխամորճ եւ սիգար ծխելը նպաստում է թոքերի խրոնիկ օբստրուկտիվ հիվանդության եւ բրոնխաթոքային համակարգի ուռուցքաբանական հիվանդությունների զարգացմանը։

Թոքաբանը նշել է, որ ծխելու ժամանակակից արտադրանքները կարող են լուրջ վնաս հասցնել թոքերին, ինչի դեպքում մարդիկ սկսում են շնչահեղձ լինել եւ թթվածնի կարիք են զգում։ Սուր շնչառական վարակների դեպքում ծխելը հատկապես անցանկալի է, քանի որ վարակն ազդում է շնչուղիների վրա:

«Եվ եթե մենք, բացի այն, որ մեր շնչուղիները սթրես են տանում գոյություն ունեցող եւ զարգացող բորբոքման տեսքով, մենք նաեւ վնասակար նյութեր ենք ներշնչում, ապա դա ուժեղացնում է բացասական վիճակը, հետաձգում է առողջացումը եւ հաճախ նպաստում է գործընթացների քրոնիզացմանը»,- ասել է մասնագետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll