• Latest news

Ո՞ր տարիքում է ուղեղն սկսում անդառնալիորեն ծերանալ

21 փետրվարի, 2022  22:57

Գերմանիայի Հեյդելբերգի համալսարանի Հոգեբանության ինստիտուտի գիտնականները պարզել են, թե որ տարիքում է  անդառնալիորեն ծերանում մարդու գլխուղեղը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Human Behavior ամսագրում։

Գիտնականները պարզել են, որ կոգնիտիվ կարողությունները կապված չեն ռեակցիայի արագության հետ, որն սկսում է դանդաղել դեռեւս 20 տարեկանում։ Գիտնականներն ավելի քան 1,2 մլն մարդու հեռավար թեստավորում են կատարել եւ նրանց խնդրել են դասակարգել էկրանին հայտնված բառերը եւ պատկերները՝ ճիշտ ստեղնը սեղմելով։

Գիտնականների խոսքով՝ ավելի դանդաղ պատասխանները պայմանավորված էին նրանով, որ տարիքի հետ մարդիկ դառնում են ավելի մտածկոտ ու զգուշավոր, այսինքն՝ ջանում են խուսափել սխալներից։ Բացի այդ, ժամանակի ընթացքում դանդաղում են շարժումները, որոնցից է, օրինակ՝ ստեղնը սեղմելու արագությունը։ Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ մտավոր կարողությունները չեն պակասում ընդհուպ մինչեւ 60 տարեկանը։

Գիտնականների խոսքով՝ այս եզրակացությունները նոր եւ կարեւոր ինֆորմացիա են ուղեղի կոգնիտիվ կարողությունների տարիքային փոփոխությունների հետագա ընկալման համար։ Նախորդ հետազոտություններում ռեակցիայի դանդաղումը սովորաբար մեկնաբանվում էր որպես մտավոր գործունեության թուլացում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll