• Latest news

Ինչո՞ւ է օմիկրոնն այդքան արագ տարածվում

22 փետրվարի, 2022  15:31

ՌԳԱ Բարձր ջերմությունների միավորված ինստիտուտի (ԲՋՄԻ) եւ ՌԳԱ Ընդհանուր ֆիզիկայի ինստիտուտի մասնագետները պարզել են, թե ինչու է SARS-CoV-2 կորոնավիրուսի օմիկրոն շտամն ավելի արագ տարածվում, քան մյուս շտամները։

Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով կազմակերպության մամուլի ծառայությանը, հարցը պարզելու համար գիտնականները մշակել են համավարակի նոր համակարգչային մոդել։ Ավելի վաղ օգտագործվող դիֆերենցիալ մոդելները չէին դիտարկում պոպուլյացիայում երկու շտամների միաժամանակյա գոյությունը, այլ կառուցվում էին այն վարկածի հիման վրա, որ հիվանդությունն արդեն հաղթահարածները կարող են նորից վարակվել, կամ ապաքինվածները երկար ժամանակ պահպանում էին կայուն իմունիտետ։ Մասնագետների խոսքով՝ մինչ այժմ օգտագործվող մոդելների մեծ մասը ենթադրում էր համավարակի ինքնաբուխ զարգացում եւ արտացոլում էր դրա բոլոր փուլերը։

Նոր մոդելը ցույց է տալիս, թե ինչպես է նոր շտամի հայտնվելը կրճատել դելտայի, որը զիջում էր վարակելիությամբ, շրջանառության ժամանակը։ Արդյունքում՝ օմիկրոնը նվազեցնում է դելտայով հիվանդացության մակարդակը, ինչպես նաեւ նպաստում է համավարակի ընթացքի արագացմանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է