• Latest news

Ինչպե՞ս են մշտական վարժություններն ազդում հիշողության վրա

22 փետրվարի, 2022  23:45

Մշտական վարժություններն օգնում են կանխել դրվագային հիշողության՝ անցյալում կոնկրետ իրադարձությունների, ներառյալ՝ դրանց ժամանակի, տեղի եւ այլ համատեքստային տեղեկությունների մասին հիշողության վատացումը։ Այսպիսի եզրակացության են եկել Փիթսբուրգի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները։ Նրանց նոր հետազոտության մասին տեղեկացվում է Communications Medicine ամսագրում հրապարակված հոդվածում։

Հենց դրվագային հիշողությունն է առաջինը վատանում տարիքի հետ կապված։ Բայց գիտնականները պարզել են, որ շաբաթը 3 անգամ կատարվող վարժությունները առնվազն 4 ամսում թույլ կտան փոխհատուցել դրվագային հիշողության՝ տարիքի հետ կապված վատացումը։

Մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը բարձրացնում է ուղեղին արյան մատակարարումը եւ լավացնում հիշողությունը։ Ֆիզիկական վարժությունների համանման ազդեցությունը մարդկանց օրգանիզմի վրա հաստատվել է 1 276 հետազոտությունների վերլուծությամբ։ Գիտնականներն ընտրել են որոշակի չափորոշիչների համապատասխանող 36 գիտական աշխատություն եւ վիճակագրական վերլուծության ենթարկել դրանցում ներկայացված արդյունքները, որոնք վերաբերել են 3 000 մասնակցի։

Գիտնականների խոսքով՝ 55-68 տարեկան մարդկանց մոտ, շնորհիվ վարժությունների, նկատվել են դրվագային հիշողության զգալի բարելավումներ՝ 69-85 տարեկանների խմբի համեմատ։ Դա նշանակում է, որ հարկավոր է որքան հնարավոր է շուտ սկսել կանոնավոր ֆիզիկական վարժությունները։

Գիտնականները նաեւ վարժություններից ստացված ամենամեծ արդյունքն են գրանցել նրանց մոտ, որոնք դեռ չեն զգացել, որ իրենց կոգնիտիվ գործառույթները վատացել են։ Այդ արդյունքը նկատվել է նաեւ հետազոտությունների՝ շաբաթը մի քանի անգամ մարզվող մասնակիցների մոտ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել