• Latest news

Գործվածքից դիմակները վատ են պաշտպանում կորոնավիրուսից. հետազոտություն

4 մարտի, 2022  09:43

Կորոնավիրուսը, ինչպես շատ այլ վիրուսներ, փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Վարակված անձը կորոնավիրուս պարունակող մասնիկները արտաշնչում է շրջակա միջավայր, իսկ մյուս մարդիկ, շնչելով այդ մասնիկները, վարակվում են։ Մեծ Բրիտանիայի գիտնականները Ֆրանսիայի եւ Գերմանիայի գործընկերների հետ միասին որոշել են ստուգել՝ կարող են արդյոք գործվածքից դիմակները պաշտպանել վարակից։

Ինչպես նշում է Medportal.ru-ն, գործվածքն, ի տարբերություն ստանդարտ օդային ֆիլտրերի եւ դիմակների մեջ օգտագործվող նյութի, բաղկացած է թելեր կազմող ոլորված մանրաթելերից։ Օգտագործելով 3D պատկերներ՝ գիտնականները մոդելավորել են օդի հոսքը այս թելերի միջով եւ հաշվարկել են ֆիլտրման արդյունավետությունը միկրոմետր տրամագծով ու ավելի մեծ մասնիկների համար: Այս չափերը համապատասխանում են վիրուսների չափերին։

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ նման մանր մասնիկների դեպքում գործվածքից դիմակների ֆիլտրման արդյունավետությունը ցածր է։ Երբ մարդը շնչում է նման դիմակով, օդի մեծ մասն անցնում է նյութի թելերի արանքներից, որոնք բաց են թողնում մասնիկների ավելի քան 90%-ը։

«Դիմակները օդի ֆիլտրեր են, իսկ բամբակի նման գործվածքներից կարելի է լավ ջինս, վերնաշապիկներ եւ այլ հագուստներ կարել, բայց որպես օդային ֆիլտրեր, դրանք վատն են: Մանրաթելերի միջեւ համեմատաբար մեծ արանքներն են պատճառը, որ գործվածքը պիտանի չէ սովորական օդային ֆիլտրերի պատրաստման համար»,- ասում է հետազոտության համահեղինակ Ռիչարդ Սիրը:

Ըստ գիտնականների՝ գործվածքից դիմակների նախկին ուսումնասիրությունները նույնպես նման արդյունքներ են ցույց տվել, սակայն այս աշխատանքն առաջինն է, որում մոդելավորվում են մասնիկները, որոնք անցնում են անմիջապես գործվածքի արանքներով:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll