Արյան մեջ խոլեստերինի մակարդակը նվազեցնելու համար հարկավոր է ավելի շատ բուսական սնունդ ուտել, քիչ ալկոհոլ խմել, ազատվել ավելորդ քաշից, կանոնավոր սպորտով զբաղվել եւ թողնել ծխելը: Այսպիսի խորհուրդ է տվել բժիշկ Լեսլի Չոն (ԱՄՆ): Նրա խորհրդատվությունները հրապարակել է Eat This, Not That!-ը:
Սննդաբանը խորհուրդ է տալիս սնունդը հագեցնել լոբազգիների, ձկան եւ բջջանյութի մեջ պարունակվող բուսական սպիտակուցներով։
«Օրական առնվազն 30 գրամ լուծվող բջջանյութը կարող է իսկապես նվազեցնել խոլեստերինի քանակը»,- ասել է բժիշկը:
Ալկոհոլը, նրա կարծիքով, նույնպես կարող է օրգանիզմում վատ խոլեստերինի ավելցուկ առաջացնել, քանի որ այն հաճախ արտադրվում է շաքարի օգտագործման հետեւանքով։ Չոն տղամարդկանց խորհուրդ է տալիս օրական առավելագույնը երկու բաժակ գինի խմել, իսկ կանանց՝ մեկից ոչ ավելի։
Ավելորդ քաշը նույնպես նպաստում է խոլեստերինի ավելորդ քանակի առաջացմանը, ուստի դրա մակարդակը նորմալացնելու համար խորհուրդ է տրվում նորմալացնել նաեւ քաշը։
«Ավելորդ ճարպային հյուսվածքները ազդում են այն բանի վրա, թե ինչպես է օրգանիզմն օգտագործում խոլեստերինը եւ դանդաղեցնում վատ խոլեստերինի հեռացումը օրգանիզմից»,- ասել է Չոն:
Նրա խոսքով, քաշի 5-10 տոկոս կորուստը կհանգեցնի վատ խոլեստերինի քանակի նույնքան նվազման։
Օրական առնվազն 30 րոպե ֆիզիկական վարժությունները, ըստ մասնագետի, կարող են մեծացնել օգտակար խոլեստերինի քանակը։ Չոն չի հորդորում անմիջապես մարզասրահ գնալ, փոխարենը խորհուրդ է տալիս օրվա ընթացքում ավելի շատ շարժվել, օրինակ՝ վերելակից օգտվելու փոխարեն աստիճաններով բարձրանալ:
Ծխելը նույնպես բարձրացնում է արյան մեջ վատ խոլեստերինի քանակը, բացի այդ, ծխի մեջ պարունակվող տոքսինները վնասում են արյունատար անոթների պատերը, ինչը հանգեցնում է աթերոսկլերոզի զարգացման։
«Ծխելը ամենավատ բաներից է ոչ միայն սրտի, այլեւ թոքերի եւ ուղեղի համար»,- ասել է Չոն:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր