• Latest news

Ինչո՞վ են վտանգավոր տաք ըմպելիքները  

26 մարտի, 2022  10:46

Տաք ըմպելիքները եւ սննդամթերքը կարող են վտանգ ներկայացնել կերակրափողի լորձաթաղանթի համար, ինչպես պնդում է ուռուցքաբան Անտոն Ֆիլատովը (Ռուսաստան):

«Չափազանց տաք ուտելիքի եւ ըմպելիքի օգտագործումը կարող է հանգեցնել կերակրափողի քաղցկեղի եւ այլ վտանգավոր հիվանդությունների»,- ասել է Ֆիլատովը  Аргументы и Факты  պարբերականի հետ զրույցում:

Նրա խոսքով՝ կերակրափողում տաք սննդի հայտնվելով վնասվում է դրա լորձաթաղանթը: Ի պատասխան օրգանիզմը վնասված հյուսվածքի վերականգնման գործընթաց է սկսում՝ մեծացնելով վնասվածներին փոխարինելու համար անհրաժեշտ բջիջների քանակը: Միեւնույն ժամանակ մեծանում է վտանգը, որ արագորեն բազմացող բջիջների այդ զանգվածում մուտացիա տեղի կունենա, ինչից հետո բջիջների կուտակումն արդեն չարորակ բնույթ կկրի՝ ուռուցք կձևավորվի:

Ֆիլատովը նաեւ ընդգծել է, որ կերակրափողի քաղցկեղի հանգեցնող բջջային մուտացիայի առաջացման վրա կարող են ազդեցություն ունենալ ծխելը, ոգելից խմիչքների չարաշահումը, ինչպես նաև Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդության (ԳԷՌՀ) առկայությունը, որի ժամանակ ստամոքսաթթուն ներթափանցում է կերակրափող եւ այրոց է առաջացնում:

Ուռուցքաբանըմասնավորեցրել է, որ կերակրափողի քաղցկեղը գործնականում արտաքին ախտանշաններ չունի սկզբնական փուլում, եւ այն ժամանակին հայտնաբերել հնարավոր է միայն պրոֆիլակտիկ բուժզննում անցնելով:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է