• Latest news

Հայաստանում ամենատարածված առասպելներն ու մոլորությունները սեռական կյանքի մասին

4 սեպտեմբերի, 2014  23:46

Սեռական կյանքի վերաբերյալ տարատեսակ առասպելներն ու մոլորությունները բավականին լայն տարածում են գտել մեր հասարակության մեջ: Դրանցից ամենատարածվածների մասին՝ ի պատասխան NEWS.am Medicine-ի թղթակցի հարցի, սեքսապաթոլոգ Ռուզաննա Ազատյանն է խոսել:

Առասպել 1. Սեռական խնդիրները հատուկ են տղամարդկանց, իսկ վերարտադրողական խնդիրները՝ կանանց:

Իրականում բոլորովին էլ այդպես չէ, քանի որ թե տղամարդիկ, եւ թե կանայք կարող են եւ սեռական, եւ վերարտադրողական բնույթի խնդիրներ ունենալ:

Առասպել 2. Եթե կինը կույս է, առաջին սեռական մերձեցումից հետո պետք է անպայման արյուն լինի:

Բնականաբար, այս կարծիքը սխալ է, քանի որ շատ հաճախ կուսազրկումը կարող է բոլորովին անարյուն լինել:

Առասպել 3. Համբույրից հնարավոր է հղիանալ:

Որքան էլ այս առասպելը ծիծաղելի է հնչում, այն բավականին մեծ տարածում ունի ոչ միայն դեռահասների, այլեւ՝ երիտասարդների շրջանում: Բնականաբար, համբույրից հղիանալ հնարավոր չէ, քանի որ հղիանալու համար անհրաժեշտ է, որ տղամարդու սպերմատոզոիդը կնոջ ձվաբջջին հանդիպի, ինչը, համաձայնեք, համբույրի ժամանակ քիչ հավանական է:

Առասպել 4. Ընդհատված սեռական ակտի պարագայում հնարավոր չէ հղիանալ կամ սեռավարակ ձեռք բերել:

Սա եւս շատ տարածված եւ վտանգավոր մոլորություն է: Իրականում ընդհատված սեռական ակտի ժամանակ հնարավոր է թե հղիանալ, եւ թե վարակվել՝ ցանկացած սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությամբ:

Առասպելներն ու սխալ պատկերացումներն իրականում շատ ավելի շատ են. նույնիսկ ավելին՝ հասարակության տարբեր շերտերում դրանք տարբեր են՝ կախված մարդկանց գիտելիքներից եւ կրթության մակարդակից: Ամեն դեպքում, բոլոր այս մոլորությունները, ազդելով մարդկանց գիտակցության եւ վարքագծի վրա, կարող են լուրջ խնդիրներ առաջ բերել:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել