• Latest news▼

Ամուսնալուծություններ եւ սեռական խնդիրներ

4 սեպտեմբերի, 2014  19:15

Ամուսնալուծությունների թիվը վերջերս աճում է ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ՝ Հայաստանում: Հիշյալ միտումը կարելի է չլուծված սեռական խնդիրների հետ կապել, կարծում է սեքսապաթոլոգ Սեւադա Հակոբյանը:

Բազմաթիվ սեքսոլոգներ պնդում են, թե Հայաստանում վերջին տարիներին մասնագիտական օգնության դիմող զույգերի թվի աճ է նկատվում. մարդիկ գիտակցում են, որ խնդիրներ ունեն, եւ մասնագետին են դիմում: Այդ դեպքում ինչու՞ ամուսնալությունների թիվը ոչ միայն չի նվազում, այլեւ՝ շարունակում է աճել:

Սեւադա Հակոբյանի խոսքով, միշտ չէ, որ ամուսիններից մեկը պատրաստ է մյուսի սեռական խնդրի լուծման գործընթացին մասնակցել: Ցավոք, հաճախ նրանք շարունակում են առկա խնդիրների մեջ միմյանց մեղադրել եւ դրանք լուծելու համար ոչ մի քայլ չեն ձեռնարկում:

Ինչպես սեքսապաթոլոգն է նշել, հաճախ պատահում է, որ, օրինակ, կինը ասում է, որ կամուսնալուծվի, եթե տղամարդը չլուծի իր մոտ առկա սեռական խնդիրը, սակայն չի գիտակցում, որ այդ խնդրի լուծման համար տղամարդուն իր ներկայությունն ու օգնությունն է անհրաժեշտ. չէ՞ որ սեռական խնդիրը զույգի խնդիր է, ոչ թե՝ մի մարդու: Նման խնդիրները, վերջ ի վերջո, իրոք կարող են ամուսնալուծության հանգեցնել:

Իհարկե, ամուսնալուծությունների թվի աճ պայմանավորող այլ գործոններ եւս գոյություն ունեն: Դրանց մեջ մեծ տեղ են զբաղեցնում սոցիալական կայքերը եւ դրանցում տեղի ունեցող նամակագրություններն ու վիրտուալ սեռական հարաբերությունները: Բացի այդ, սոցիալական ցանցերում երկար ժամանակ անցկացնող մարդը կտրվում է իրականությունից եւ քիչ ժամանակ է տրամադրում իր ընտանիքին, ինչը նույնպես կարող է բացասաբար անդրադառնալ ընտանեկան հարաբերությունների վրա:

Սեւադա Հակոբյանի խոսքով, գրեթե ամեն օր սեքսապաթոլոգներին առնվազն մեկ այդպիսի զույգ է դիմում. որպես կանոն, կանայք գանգատվում են, որ ամուսինները գիշեր-ցերեկ համակարգչի առջեւում նստած՝ նամակներ են գրում կամ սոցցանցերում մարդկանց հետ շփվում: Նրանք հաճախ տեսնում են, թե ինչպիսի հաղորդագրություններով են իրենց ամուսինները փոխանակվում այլ մարդկանց հետ, կամ, օրինակ, ինչպիսի ֆիլմերով են տարվում, եւ դա լուրջ խնդիրների առաջացման, եւ, ինչու ոչ, նաեւ ամուսնալուծությունների պատճառ է դառնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Read also
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll