• Latest news

Սովորական եւ էլեկտրոնային ծխախոտների համադրումը նույնքան վտանգավոր է սրտի համար, որքան եւ սովորական ծխելը. հետազոտություն

9 մայիսի, 2022  15:44

Որոշ ծխողներ օգտվում են էլեկտրոնային ծխախոտից՝ ազատվելու համար ծխելու սովորությունից, բայց նոր հետազոտությունը պարզել է, որ ծխելու եւ վեյփինգի համադրումը սրտի առողջության համար ավելի լավ չէ, քան պարզապես ծխելը, գրել է UPI-ն։

Գիտնականներն ուսումնասիրել են 24 000 տղամարդու եւ կնոջ եւ եկել այն եզրակացության, որ սովորական եւ էլեկտրոնային ծխախոտների համադրումը չի նվազեցրել սրտի նոպայի, սրտի անբավարարության, կաթվածի կամ սիրտ-անոթային ցանկացած այլ հիվանդության ռիսկը։

Հետազոտողները հայտնաբերել են սիրտ-անոթային հիվանդությունների ավելի քան 1 480 եւ սրտի նոպայի, սրտի անբավարարության կամ կաթվածի ավելի քան 500 դեպք։

«Մեր արդյունքները վկայում են այն մասին, որ ծխելու եւ էլեկտրոնային ծխախոտների համադրումը չի նվազեցնում սիրտ-անոթային հիվանդությունների դեպքերը, եւ որ ռիսկի նվազեցման համար անհրաժեշտ է հրաժարվել երկուսից էլ»,- ասել է Բոստոնի համալսարանի առաջատար մասնագետ Ջոնաթան Բեռլովիցը։

Հավաստիացվել է, որ էլեկտրոնային ծխախոտները սովորականներից անվտանգ են, եւ նրանք, ովքեր միայն էլեկտրոնային ծխախոտ են ծխել, իսկապես տեղեկացրել են սիրտ-անոթային ավելի քիչ թվով խնդիրների մասին, բայց չափազանց քիչ են տեղեկությունները վերջնական եզրակացություն անելու համար, որ էլեկտրոնային ծխախոտներն ավելի անվտանգ են, նշել են հետազոտողները։

Էլեկտրոնային ծխախոտները պարունակում են թունավոր քիմիական նյութեր, բայց նիկոտին ստանալու տարածված միջոց են։

Սակայն ապացույցները, թե վեյփինգն օգնում է մարդկանց թողնել ծխելը, հուսալի չեն, իսկ ԱՄՆ դեղամիջոցների եւ դեղերի վերահսկման վարչությունը հավանություն չի տվել վեյփինգին՝ որպես ծխելը թողնելու միջոց։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է