• Latest news

ԱՀԿ-ն ուսումնասիրում է կորոնավիրուսի դերը անհայտ ծագման մանկական հեպատիտի առաջացման մեջ

11 մայիսի, 2022  14:15

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երեքշաբթի օրը հայտնել է, որ հայտնաբերվել է անհայտ ծագման հեպատիտի 348 հավանական դեպք, եւ միևնույն ժամանակ, ադենավիրուսի եւ  COVID-19 վարակի պոտենցիալ դերի ուսումնասիրությունը թափ է հավաքում, հաղորդում է Medical Xpress-ը։

ԱՀԿ-ն նշել է, որ ադենավիրուսի հետ կապված վարկածները շարունակում են առաջատար մնալ։

Դեպքեր են գրանցվել 20 երկրներում, եւս 70 դեպք 13 երկրներից դեռ պետք է դասակարգվի, քանի որ վերլուծությունները դեռ ավարտված չեն:  Եվ միայն վեց երկիր է հայտնում ավելի քան հինգ դեպք, ընդ որում ավելի քան 160-ը գրանցվել է Մեծ Բրիտանիայում:

«Վերջին շաբաթվա ընթացքում զգալի առաջընթաց է գրանցվել հետագա հետազոտությունների եւ աշխատանքային վարկածների ճշգրտման գործում»,-ասել է ԱՀԿ-ի՝  հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային ծրագրի խոսնակ Ֆիլիպա Իսթերբրուքը:

Նա ասել է, որ Միացյալ Թագավորությունը համակարգում է համապարփակ հետազոտություններ՝ ուսումնասիրելով հիվանդ երեխաների գենետիկան, նրանց իմունային պատասխանը, վիրուսները եւ հետագա համաճարակաբանական հետազոտությունները:

ԱՀԿ-ն առաջին անգամ տեղեկացվել է ապրիլի 5-ին Շոտլանդիայում մինչեւ  10 տարեկան երեխաների մոտ հեպատիտի 10 անհասկանալի դեպքերի մասին:

Փորձագետները նշել են, որ մեկ շաբաթվա ընթացքում Բրիտանիայից պետք է տվյալներ ստացվեն վերահսկողական հետազոտության վերաբերյալ, որը համեմատում է, թե արդյոք ադենավիրուսի հայտնաբերման հաճախականությունը տարբերվում է այլ հոսպիտալացված երեխաների մոտ հայտնաբերման հաճախականությունից։

«Սա իսկապես կօգնի պարզել, թե արդյոք ադենավիրուսը պարզապես պատահական վարակ է, թե արդյոք կա պատճառահետևանքային  կապ կա»,-ասել է Իսթերբրուկը: Նա ընդգծել է, որ լյարդի նմուշների եւ բիոպսիաների մանրադիտակային հետազոտությունները չեն հայտնաբերել բնորոշ հատկանիշներից որեւէ մեկը, որը կարելի է ակնկալել ադենավիրուսով առաջացած լյարդի բորբոքման ժամանակ:

 Ինդոնեզիայում երեք երեխա է մահացել հիվանդությունից։

Որոշ դեպքեր առաջացրել են լյարդի անբավարարություն, որը պահանջում է փոխպատվաստում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll