• Latest news

Ինչու՞ է տղամարդկանց համար վտանգավոր ամուրի մնալը

30 մայիսի, 2022  09:43

Ամուրի տղամարդկանց մոտ տարիքի հետ լրջորեն մեծանում է վաղաժամ մահվան հավանականությունը, ասել է ՌԴ առողջապահության նախարարության ներկայացուցիչ, բժիշկ, գիտնա

«Տղամարդկանց համար վնասակար է ամուրի լինելը. 55-64 տարեկան ամուրի տղամարդկանց վաղաժամ մահվան ռիսկը երեք անգամ ավելանում է»,- ասել է Դրապկինան Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության կոլեգիայում:

Բժշկուհին ընդգծել է, որ ամուսնության բացակայությունը վերը նշված տարիքում տղամարդկանց մահացության վտանգը մեծացնող հիմնական պատճառների ցանկում է։ Տղամարդկանց մահացության աճին նպաստում են նաեւ հետեւյալ գործոնները.

  • Ծխելը
  • Ալկոհոլի պարբերաբար օգտագործումը
  • Սթրեսը

Խոսելով նույն տարիքի (55-64 տարեկան) կանանց վաղաժամ մահվան բարձր ռիսկի պատճառների մասին՝ Դրապկինան նշել է. «Կանանց կյանքի տեւողության վրա առավել բացասաբար են ազդում զարկերակային բարձր ճնշումն ու սթրեսը»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll