• Latest news

Գիտնականները կապ են հայտնաբերել քնի խանգարումների եւ հիպերտոնիայի բարձր ռիսկի միջեւ

10 հունիսի, 2022  23:31

Ավելի քան երկու միլիոն գիշեր քնի եւ արյան ճնշման տվյալների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ քնի ժամանակի եւ տեւողության խախտումները կապված են հիպերտոնիայի զարգացման ռիսկի հետ, գրում է News Medical Life Sciences-ը:

Հետազոտողները վերլուծել են ինը ամսվա ընթացքում 18-90 տարեկան 12 300 մասնակիցներից հավաքագրված տվյալները: Ցուցանիշները գրանցվել են քնի համար սարքի եւ զարկերակային ճնշման մոնիտորների միջոցով։ Քնի տեւողության կանոնավորությունը գնահատվել է որպես քնի ընդհանուր ժամանակից ստանդարտ շեղում:

Քնի ժամանակի կանոնավորությունը գնահատվել է որպես քնի սկզբի ժամանակից եւ քնի միջին կետից ստանդարտ շեղում: Քնի կանոնավորության եւ հիպերտոնիայի միջեւ հնարավոր կապեր են հայտնաբերվել 2499 մասնակիցների մոտ:

Արդյունքները ցույց են տվել, որ քնի տեւողության բարձր անկանոնությունը կապված է հիպերտոնիայի ռիսկի 9-15 տոկոսով ավելացման հետ: Բացի այդ, քնի միջին կետի անկանոնության 38 րոպեանոց աճը կապված է ռիսկի 11 տոկոս աճի հետ, իսկ քնի սկզբի անկանոնության 31 րոպեանոց աճը կապված է հիպերտոնիայի ռիսկի 29 տոկոս աճի հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել