• Latest news

Ճապոնացի գիտնականները մշակել են բժշկական սոսինձ, որը կարող է բուժել վիրահատական վերքերը

12 հունիսի, 2022  23:44

Ճապոնիայում նյութագիտության ազգային ինստիտուտը մշակել է տաք հալվող հյուսվածքային սոսինձ (այսինքն՝ բժշկական սոսինձ, որը օգտագործվում է հալված վիճակում), որը կարող է բուժել վիրահատական վերքերը, գրում է News Medical Life Sciences-ը։

Այս սոսինձն օժտված է բժշկական նյութի գերազանց հատկություններով՝ օգտագործման հեշտության, հյուսվածքների կպումները, կենսահամատեղելիության եւ հետվիրահատական բարդությունները կանխելու ունակության առումով:

Հետվիրահատական բարդությունները (օրինակ՝ կպումները, արյունահոսությունը, բորբոքումները եւ վարակները) հիմնական խնդիրներն են կլինիկական բժշկության մեջ: Հայտնի է, որ գոյություն ունեցող բժշկական նյութերը, որոնք նախատեսված են հետվիրահատական կպումները կանխելու համար, ունեն մի շարք թերություններ, այդ թվում՝ հյուսվածքների վատ ադգեզիա, էնդոսկոպիայի ընթացքում դժվարություն, պատրաստման զանգվածայնություն եւ միատարր հեղուկ խառնուրդ պատրաստելու դժվարություն:

Հետեւաբար, գիտնականները մշակել են մեկ ներարկիչով հյուսվածքային տաք հալեցնող սոսինձ՝ կարգավորվող ջերմաստիճանով: Հետազոտողները օգտագործել են խոզի ջլերից ստացված ժելատին: Նշվում է, որ սոսինձը հալվում է 40°C-ից բարձր ջերմաստիճանում, իսկ մարմնի ջերմաստիճանում վերածվում է գելի։

Ակնկալվում է, որ այս հյուսվածքային սոսինձը մարդու օրգանիզմում կարող է վերածվել կայուն գելի, ամուր կապվել հյուսվածքների հետ եւ, ի վերջո, քայքայվել եւ ներծծվել օրգանիզմի կողմից, դրանով իսկ կանխելով հետվիրահատական կպումների ձեւավորումը եւ վերացնելով կրկնակի վիրահատության անհրաժեշտությունը։ Ավելին, առնետների որովայնի պատի եւ ուղիղ աղիքի մոդելների օգտագործմամբ կենդանիների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս սոսինձի օգտագործումը չի առաջացնում հետվիրահատական կպումների ձեւավորում:

Հետագա հետազոտությունների ընթացքում թիմը նախատեսում է իրականացնել մինչկլինիկական ուսումնասիրություններ եւ կենսաբանական անվտանգության փորձարկումներ՝ նպատակ ունենալով հյուսվածքային սոսինձի գործնական կիրառումը կլինիկական բժշկության մեջ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է