• Latest news

Ինչպե՞ս դեմքի մաշկից կռահել խոլեստերինի բարձր մակարդակի մասին

16 հունիսի, 2022  11:24

Խոլեստերինի մակարդակը կարելի է որոշել դեմքի մաշկի արտաքին տեսքից, Москва 24-ին ասել է մաշկաբան Յուլյա Գալյամովան։

Մասնագետի խոսքով՝ խոլեստերինի բարձր մակարդակի մասին կարող է վկայել միլիումների առկայությունը, որոնք ինչ-որ բանով նման են սպիտակ կորեկների։ «Ժողովուրդը դրանք կորեկի է նմանեցնում։ Միլիումները կոշտ կետեր են, որոնք անհնար է սեղմել, ի տարբերություն, օրինակ, սովորական կորյակների»,- բացատրել է մաշկաբանը։

Մասնագետը նշել է, որ միլիումները կոշտ դեղնավուն գոյացություններ են։ Եթե բժիշկը չի հեռացնում դրանք, միլիումները շարունակում են մեծանալ եւ տարածվել։ Բնականաբար, դրաք հեռացվում են կոսմետոլոգի կամ մաշկաբանի կողմից, որովհետեւ էսթետիկական տեսակետից գեղեցիկ չեն։

Միլիումներն ինքնին կյանքի համար սպառնալիք չեն ներկայացնում, պարզապես էսթետիկական առումով անհարմարություններ են պատճառում, նշել է Գալյամովան։ Շատ ավելի վտանգավոր է դրանց առաջացման պատճառը։ Ուստի, կարեւոր է հետեւել արյան մեջ խոլեստերինի մակարդակին եւ ժամանակին դիմել բժշկի, խորհուրդ է տվել փորձագետը։

«Խոլեստերինի բարձր մակարդակի դեպքում միլիումների չափերը կարող են մեծանալ, եւ դա, բնականաբար, գեղեցիկ չէ։ Բայց ամենամեծ վտանգն, այնուամենայնիվ, բարձր խոլեստերինն է, ոչ թե միլիումները»,- նշել է մաշկաբանը։

Նա ավելացրել է, որ դեղնադարչնագույն կորյակները, որոնք կարող են առաջանալ աչքերի անկյուններում, նույնպես կարող են վկայել բարձր խոլեստերինի, խոլեստերինի նստվածքի մասին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել