• Latest news

Ինչի՞ կարող է հանգեցնել ամուսնուն կորցնելու վիշտը

20 հունիսի, 2022  09:44

Սրտի ցավ եւ սրտի պայթյուն. այս տերմինները կարող են բնութագրել ամուսնուն կորցնելուց առաջացած մեծ վիշտը։

Նոր հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են Psychological Science ամսագրում, նշվել է այն մասին, որ ամուսնու կորուստը կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների եւ անգամ մահվան, եւ հետազոտությունը կարող է օգնել բացատրելու, թե ինչու է այդպես պատահում։

Սթրեսային վիճակների բախվելիս վշտացյալ ամուսինների մոտ զգալիորեն բարձրանում է օրգանիզմում բորբոքումների մակարդակը։ Բորբոքումը կապված է առողջական մի ամբողջ շարք խնդիրների հետ, ներառյալ սրտի լուրջ խնդիրները եւ վաղաժամ մահը, նշել են Ռայսի համալսարանի հետազոտողները։

Հետազոտության շրջանակում գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչպես է սթրեսն ազդել 35-84 տարեկան 111 մարդկանց, որոնք կորցրել են ամուսիններին վերջին մեկ տարում, արյան մեջ բորբոքային կենսամարկերների մակարդակի վրա։

Ամուսնու կորստից հետո առաջացած մեծ վշտի (ներառյալ խոր թախիծը, կարոտն ու ուշադրության կենտրոնացման կորուստը) մասին տեղեկացրած մասնակիցների մոտ նկատվել է, որ սթրեսային վիճակներից հետո բորբոքային կենսամարկերներն ավելացել են միջինը 19 տոկոսով՝ այն մարդկանց համեմատ, որոնք տեղեկացրել են, որ նրանց վիշտն այնքան էլ խոր չի եղել։

Հետազոտության համահեղինակ, հոգեբանական գիտությունների դոցենտ Քրիս Ֆագունդեսի խոսքով՝ ստացված արդյունքներն օգնում են հասկանալ այն պրոցեսները, որոնք ընկած են «այրիության էֆեկտի» հիմքում, եւ լրացուցիչ ապացուցում են, որ վիշտն ուղղակիորեն ազդում է սթրեսի բորբոքային արձագանքի վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է