• Latest news

Ինչպե՞ս է սպիտակուցներով հարուստ սնունդն ազդում օրգանիզմի վրա

21 հունիսի, 2022  15:46

Դիետայի ընթացքում ավելի շատ սպիտակուցներ ուտելը հանգեցնում է մթերքների ավելի լավ ընտրության եւ օգնում է խուսափել մկանային զանգվածի կորստից, ասվում է Ռաթգերսի համալսարանի նոր ուսումնասիրության մեջ:

Ռաթգերսի համալսարանում անցկացված քաշի կորստի բազմաթիվ փորձարկումների տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ նույնիսկ սպիտակուցի քանակի փոքր աճը, որը կազմում է մարդու ընդունած սննդի 18-20 տոկոսը, էական ազդեցություն է թողնում սննդամթերքների ընտրության որակի վրա: Հետազոտությունը հրապարակվել է Obesity բժշկական ամսագրում:

Բացի այդ, հետազոտողները պարզել են, որ չափավոր ավելացված սպիտակուցի ընդունումը եւս մեկ առավելություն է տալիս դիետա պահողներին՝ նվազում է մարմնի չոր զանգվածի կորուստը, որը հաճախ կապվում է քաշի կորստի հետ:

Տվյալները հավաքագրվել են 24-75 տարեկան ավելի քան 200 տղամարդկանցից եւ կանանցից, որոնք մասնակցել են Ռաթգերսի կլինիկական փորձարկումներին:

Մասնակիցները ստացել են սննդային խորհուրդներ՝ հիմնվելով Սնվելու եւ դիետոլոգիայի ակադեմիայի եւ Դիաբետի դեմ պայքարի ամերիկյան ասոցիացիայի առաջարկությունների վրա: Նրանց խորհուրդ է տրվել կալորիաների 18 տոկոսը հատկացնել անյուղ սպիտակուցներին, ինչպիսիք են թռչնամիսը, կարմիր միսը, ձուկը, հատիկաընդեղենը եւ կաթնամթերքը, իսկ մնացած կալորիաները ծախսել մրգերի, բանջարեղենի եւ ամբողջահատիկների վրա: Նրանց խորհուրդ է տրվել չօգտագործել հագեցած ճարպեր, ռաֆինացված ձավարեղեն, շաքար եւ աղ։

Մասնակիցները կատարել են մանրամասն սննդային գրառումներ, որոնք հետազոտողները վերլուծել են սննդի որակի, օգտագործվող մթերքների կոնկրետ կատեգորիաների, հարաբերակցության եւ սպիտակուցի կոնկրետ աղբյուրների առումով:

Մասնակիցները, որոնք ինքնուրույն են որոշել սպիտակուցի ընդունումը, հետազոտողները դասակարգել են որպես ավելի ցածր սպիտակուցային մոտեցում ունեցողների, որտեղ ընդհանուր կալորիաների 18 տոկոսը ստացվում է սպիտակուցից, կամ ավելի բարձր սպիտակուցային մոտեցում ունեցողների, որոնց սննդի ընդհանուր ընդունման 20 տոկոսն է ստացվում սպիտակուցից:

Ուսումնասիրության արդյունքները հետեւյալն են.

- Ե՛վ ցածր, եւ՛ բարձր սպիտակուցային խմբերը կորցրել են նույն քանակի քաշ՝ վեց ամսվա ընթացքում իրենց մարմնի զանգվածի մոտ հինգ տոկոսը:

- Բարձր սպիտակուցային խմբի մարդիկ ընտրել են ավելի առողջ սնունդ:

- Բարձր սպիտակուցային խմբում ընդգրկված մարդիկ ավելացրել են կանաչ բանջարեղենի օգտագործումը եւ կրճատել շաքարավազի եւ զտված հացահատիկների օգտագործումը:

- Սպիտակուց ավելի բարձր պարունակությամբ խմբի մարդիկ ավելի լավ են պահպանել չոր մկանային զանգվածը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել