• Latest news

Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում լեզվի գույնը

4 հուլիսի, 2022  17:28

Պացիենտի լեզվի վիճակը կարող է վկայել աղեստամոքսային տրակտի, լեղապարկի, լյարդի, թոքերի, երիկամների, սիրտ-անոթային համակարգի տարբեր հիվանդությունների կամ տարատեսակ վարակների մասին, URA.RU-ին ասել է «Ատլաս» կլինիկաների ցանցի քիթ-կոկորդ-ականջի մասնագետ Սվետլանա Զիմինան։

«Լեզուն հաճախ վկայում է օրգանների եւ համակարգերի վիճակի մասին՝ որոշակի հիվանդությունների ցուցիչ հանդիսանալով։ Կախված լեզվի գույնից, հաստությունից, փառից եւ լեզվի վրա փառի տեղից, ինչպես նաեւ բերանի հոտից՝ բժիշկը կարող է կասկածել  այս կամ այն հիվանդության մասին։ Լեզվի արմատը՝ սպիտակ, գորշ կամ դեղին փառով, կարող է վկայել աղեստամոքսային տրակտի խնդիրների մասին։ Օրինակ, գաստրիտի, էնտերոկոլիտի, ստամոքսի կամ աղիների խոցի։ Դեղին փառը կարող է կապված լինել լեղապարկի եւ լյարդի խնդրի հետ»,- ասել է Սվետլանա Զիմինան։

Բժիշկը նաեւ նշել է առողջական հնարավոր խնդիրները, որոնց մասին կարող է մատնանշել սպիտակ փառը։ «Թոքերի եւ երիկամների հիվանդությունների դեպքում այն կարող է հայտնվել լեզվի առաջնամասի եզրերին։ Հաստ, խիտ սպիտակ փառը երբեմն գոյանում է սուր շնչառական հիվանդություններ եւ գրիպ ունեցող պացիենտների ինտոքսիկացիայի համախտանիշի դեպքում։ Սպիտակ փառը կարող է վկայել նաեւ սնկային վարակի մասին»,- նշել է քիթ-կոկորդ-ականջի մասնագետը։ Նրա խոսքով՝ լեզվի մանուշակագույն երանգը երբեմն կապում են սիրտ-անոթային հիվանդությունների հետ, կապույտ երանգը՝ երիկամների, «փայլուն լեզուն»՝ երկաթի, В12-ի եւ РР-ի դեֆիցիտի, իսկ գունատությունը՝ անեմիայի, ավիտամինոզի հետ։

Մասնագետն ընդգծել է, որ լեզվի տարբեր փոփոխությունների դեպքում անհրաժեշտ է մանրակրկիտ զննվել՝ ախտորոշումը հաստատելու համար։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել