• Latest news

ՌԴ-ն կապիկի ծաղիկի հայտնաբերման թեստեր է տրամադրել ԱՊՀ մի քանի երկրի, այդ թվում՝ Հայաստանին

27 հուլիսի, 2022  11:22

Ռուսաստանի Դաշնությունը կապիկի ծաղիկի թեստային փաթեթներ է տրամադրել Անկախ Պետությունների Համագործակցության մի քանի լիիրավ եւ ասոցացված անդամների: Այս մասին հայտնում է Սպառողների իրավունքների պաշտպանության եւ մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսպոտրեբնադզոր)։

Վիրուսաբանները կապիկի ծաղիկի թեստեր են ուղարկել Ուզբեկստան, Ղազախստան, Հայաստան եւ Թուրքմենստան։ Մշակումներն իրականացրել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ենթակայության տակ գտնվոց «Վեկտոր» վիրուսաբանության եւ կենսատեխնոլոգիայի պետական ​​գիտական ​​կենտրոնը, հայտնում է ՄԿ-ն։

Անկախ Պետությունների Համագործակցության երկրներում աշխատող բժիշկների համար «Վեկտոր»-ի մասնագետները նախատեսում են կապիկի ծաղիկի ախտորոշման սեմինարներ անցկացնել լաբորատորիաներում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել