• Latest news

Ի՞նչ կտրականապես չի կարելի անել մեջքի ցավի դեպքում 

29 հուլիսի, 2022  15:45

Մեջքի ցավի նոպայի ժամանակ ոչ մի դեպքում չի կարելի մերսել եւ տաքացնել այն, URA.RU-ին պատմել է ռեւմատոլոգ, նյարդաբան Պավել Եվդոկիմենկոն։

«Սուր նոպայի ժամանակ շատերը մերսման, մեջքը տաքացնելու են վազում։ Դա բացարձակապես անթույլատրելի է։ Բորբոքումը կարող է սրվել։ Մոտ 30 տոկոս դեպքերում հիվանդի վիճակը կարող է լավանալ, իսկ 70 տոկոս դեպքերում՝ ավելի վատանալ։ Բայց մեջքը պահելու համար կարող եք կորսետ  կրել: Կարելի է նաեւ չոր տաքություն, օրինակ՝ շան մազից պատրաստված գոտի օգտագործել»,- ասել է Պավել Եվդոկիմենկոն։

Նյարդաբանը նշել է, որ մեջքի սուր ցավերը միշտ չէ, որ վտանգավոր են, բայց չի կարելի թույլ տալ, որպեսզի ամեն ինչ ինքնաբերաբար անցնի։ «Հատկապես մարզվելուց հետո դա կարող է սկավառակի ճողվածք լինել, ինչը լուրջ է: Բայց հիմա, հատկապես՝ ամռանը, շատ են գոտկատեղի մկանների սեղմվածքով հիվանդները։ Սա ուժեղ սուր ցավ է տալիս: Մարդուն թվում է, թե ինչ-որ բան կոտրվել է, ինչ-որ սարսափելի բան: Սեղմվածքը կարող է ինքնուրույն անցնել, բայց՝ պայմանով, որ այն խրոնիկական չի դառնա։ Դա տեղի է ունենում դեպքերի մոտ 30 տոկոսի դեպքում»,- բացատրել է ռեւմատոլոգը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել