• Latest news

Ինչու են մարդիկ խաբում միմյանց

29 հուլիսի, 2022  23:31

Մարդկանց միմյանց խաբելը բացատրվում է առաջին հերթին գենետիկայով: Երկու սեռերն էլ ի սկզբանե մոնոգամ չեն, եւ մարդու գենետիկական պարամետրերն ուղղված են սերնդացմանն ու ավելի լավ, ուժեղ եւ հաջողակ սերունդների, ինչպես նաեւ կյանքի ավելի լավ պայմանների ապահովմանը, URA.RU-ին ասել է սոցիալական հոգեբան Ալեքսեյ Ռոշչինը:

Հոգեբանը կարծում է, որ դավաճանության պատճառը մարդու գենետիկական դրվածքի մեջ է, որն ուղղված է բազմացմանն ու կյանքի լավ պայմաններ ապահովելուն։

«Որոշ չափով դավաճանությունը բազմազանության ծարավ է եւ մի փոքր ավելի հաջողակ զուգընկեր գտնելու ցանկություն: Ի վերջո, պարզվում է, որ սա մշտական ​​որոնում է՝ ձեր գեները լավագույն ձեռքերում թողնելու, այսինքն՝ ձեր սերունդներին գոյության լավագույն պայմաններով ապահովելու համար։ Որպեսզի սերունդը լինի ավելի խելացի, ավելի գեղեցիկ, ավելի բարեկեցիկ: Վերջին հաշվով, այս բոլորը պայամնավորված են ոչ թե անձով, այլ նրա գենետիկայով եւ բնազդով: Գենն անընդհատ ցանկանում է գնալ դեպի ապագա եւ միևնույն ժամանակ հարստանալ ամենագոյատեւելի գեներով»,- նշել է մասնագետը։

Հոգեբանը նաեւ վստահ է, որ մարդիկ միմյանց ուշադրություն են դարձնում առաջին հերթին կենսաբանական հատկանիշներով, այլ ոչ թե արտաքին տվյալներով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել