• Latest news

Ինչո՞վ է վտանգավոր հակաբիոտիկների ընդունումը մանուկ հասակում

4 օգոստոսի, 2022  09:44

Հակաբիոտիկների ազդեցության հետեւանքով մահանում են առողջ մանրէները մարսողական տրակտում եւ կարող են վաղ մանուկ հասակում ասթմա եւ ալերգիա առաջացնել։ Այս մասին տեղեկացվել է Ռուտգերի, Նյու Յորքի եւ Ցյուրիխի համալսարանների գիտնականների նոր հետազոտությունում։

Հետազոտության ընթացքում գիտնականները նշել են, որ հակաբիոտիկներն առավել հաճախ օգտագործվող դեղամիջոցներն են երեխաների համար, դրանք ազդում են աղիների միկրոբիոմի եւ մետաբոլիկ ֆունկցիաների վրա։ Միկրոբիոմի կառուցվածքի այդ փոփոխությունները կարող են ազդել իմունիտետի վրա։

Ինչպես նշել է medportal.ru-ն, փորձի առաջին մասում հինգ օրական մկները ջուր եւ հակաբիոտիկներ են ստացել՝ ազիտրոմիցին կամ ամոկսիցիլին։  Մկների մեծանալուց հետո հետազոտողները նրանց ենթարկել են տարածված ալերգենի ազդեցությանը, որն ստացվել է տան փոշու տզերից։ Հակաբիոտիկներ, հատկապես ազիտրոմիցին ստացած մկները իմունային արագ պատասխան, այսինքն՝ ալերգիա են ցուցաբերել։

Փորձի երկրորդ եւ երրորդ մասերը ստուգել են այն վարկածը, որ հակաբիոտիկների վաղ ազդեցությունն առաջ է բերում ասթմա եւ ալերգիա՝ սպանելով որոշ առողջ աղիքային մանրէներ, որոնք ապահովում են իմունային համակարգի առողջ զարգացումը։

Գիտնականների խոսքով՝ այդ փորձերը համոզիչ ապացույցն են այն բանի, որ հակաբիոտիկներն առաջ են բերում անցանկալի իմունային ռեակցիաներ աղիքային մանրէների վրա ազդեցության միջոցով, բայց միայն այն դեպքում, եթե աղիքային մանրէները փոփոխվել են վաղ մանուկ հասակում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է