• Latest news

Ինչո՞վ է ծխելը վտանգավոր 50-ն անց տղամարդկանց համար

29 օգոստոսի, 2022  20:37

Մինչեւ 50 տարեկան երկար ծխող տղամարդկանց շրջանում մեծ է աթերոսկլերոզով հիվանդանալու ռիսկը, այդ հիվանդության նշաններից մեկը վերջույթների մրսականությունն է, NEWS.ru-ին ասել է նյարդաբան, նյարդաբանության, նյարդավիրաբուժության եւ բժշկական գենետիկայի ամբիոնի դոցենտ Ռուստեմ Գայֆուտդինովը։

Նրա խոսքով՝ նստակյաց ապրելակերպի եւ թույլ ֆիզիկական վիճակի պատճառով ծխողները կարող են մկանների կրիտիկական իշեմիայի հետ կապված ծանր ցավ զգալ։

«Եթե հաշվի ենք առնում աթերոսկլերոզի համակարգային դրսեւորումները, ապա թույլ ֆիզիկական ակտիվությմաբ տղամարդիկ մկանների կրիտիկական իշեմիայի հետ կապված սուր ցավերի պատճառով ստիպված են լինում յուրաքանչյուր 50 մետրը մեկ կանգ առնել: Մարդու մոտ սրտի մկաններ արյան մատակարարման պակաս է առաջանում եւ կրծքահեղձուկ է առաջանում»,- պարզաբանել է Գայֆուտդինովը։

Բժիշկը նշել է, որ աթերոսկլերոզը կարող է ժառանգական նախատրամադրվածություն ունենալ, օրինակ՝ ընտանեկան հիպերխոլեստերինեմիայի պատճառով։

Գայֆուտդինովի խոսքով՝ հիվանդության մասին կարող են վկայել նաեւ հանկարծակի շարժումների ժամանակ առաջացող գլխապտույտը, աչքերի մթագնումը։


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է