• Latest news

Ինչպես նվազեցնել դեմենցիայի զարգացման ռիսկը․ նյարդաբանի խորհուրդ

30 օգոստոսի, 2022  23:40

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում ավելի քան 55 միլիոն մարդ դեմենցիա ունի։ Նյարդաբան, Մայոյի կլինիկայի Ալցհեյմերի հիվանդության հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռոնալդ Պետերսենն ասել է, որ դեմենցիան հնարավոր չէ կանխել, բայց դրա զարգացման ռիսկը կարելի է նվազեցնել, գրում է Medical Xpress-ը։

Դեմենցիան մի հիվանդություն չէ, այլ ախտանիշների խումբ, որոնք ազդում են հիշողության, մտածողության եւ սոցիալական կարողությունների վրա: Ալցհեյմերի հիվանդությունը դեմենցիայի ամենատարածված ձեւն է:

Կան ռիսկի ավելի քան մեկ տասնյակ գործոններ, որոնք մարդիկ կարող են վերացնել, ասում է բժիշկ Պետերսենը:

«Դրանց թվում են՝ արյան ճնշումը, ծխելը, ճարպակալումը եւ շաքարախտը,- նշում է նյարդաբանը,- Քունը կարեւոր գործոն է։ Շատ մարդիկ տարիքի հետ տարբեր պատճառներով քնելու դժվարություններ են ունենում»:

Մեծ քանակությամբ ալկոհոլի օգտագործումը, լսողության կորուստը եւ օդի աղտոտվածությունը նույնպես կարող են ռիսկի գործոններ լինել:

«Դրանցից մեկը կամ մի քանիսը վերացնելու դեպքում դուք կարող եք տարիքի հետ նվազեցնել կոգնիտիվ խանգարումների զարգացման ռիսկը»,- կարծում է բժիշկը։

Դոկտոր Պետերսենը նաեւ ընդգծել է ակտիվ մնալու կարեւորությունը՝ ֆիզիկական, սոցիալական եւ ինտելեկտուալ առումով:

- Զբաղվեք սպորտով

- Կարդացեք գրքեր

- Գնացեք դասախոսությունների

- Հանդիպեք ընտանիքի եւ ընկերների հետ

- Եվ ստուգեք ձեր լսողությունը, հավելել է նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել