• Latest news

Մինչև 2050 թվականը դեմենցիայի դեպքերը կկրկնապատկվեն. Ալցհեյմերի խնամքի հայաստանյան գրասենյակ  

1 սեպտեմբերի, 2022  12:37

Սեպտեմբեր ամիսը ամբողջ աշխարհում հռչակված է որպես Ալցհեյմերի հիվանդության մասին իրազեկվածության բարձրացման ամիս, որի շրջանակում Alzheimer’s Care Armenia-ն (ACA) և Alzheimer’s Disease International կազմակերպությունները կառավարություններին և հանրային առողջապահական մարմիններին կոչ են անում գործել կամ դիմակայել հանրային առողջության սրացող ճգնաժամին: Այս մասին ասվում է Ալցհեյմերի խնամքի հայաստանյան գրասենյակի հաղորդագրության մեջ։

 (ACA) և Alzheimer's Disease International (ADI) միջազգային ֆեդերացիան՝ Ալցհեյմերի և դեմենցիայի ավելի քան 105 ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիան կոչ են անում աշխարհին. Առողջապահության կազմակերպությունը (ԱՀԿ), կառավարությունները և հանրային առողջապահական այլ մարմիններ անհապաղ անհրաժեշտ հետախտորոշիչ աջակցություն ցուցաբերեն դեմենցիայով ապրողներին՝ հաշվի առնելով տարածվածության նոր ակնառու կանխատեսումները:

Առողջապահության չափանիշների և գնահատման ինստիտուտի հետազոտությունները ցույց են տվել, որ ներկայումս Հայաստանում տկարամտությամբ ապրում է 436494 մարդ, որոնց թիվը մինչև 2050 թվականը կհասնի 1501050-ի՝ արտառոց աճը՝ 244%: Թեև այս թվերը ապշեցուցիչ են, հավանական է, որ դրանք թերագնահատում են խնդրի իրական մասշտաբը, և ապացույցներ են ի հայտ գալիս, որ COVID-19-ը կարող է մեծացնել ապագայում թուլամտության զարգացման վտանգը՝ զուգակցված շատ երկրներում դեմենցիայի վատ ախտորոշման հետ:

ADI-ի գործադիր տնօրեն Պաոլա Բարբարինոն ասում է, որ աշխարհի կառավարությունների մեծ մասը պատրաստ չէ, և քանի դեռ ժամանակ կա անհրաժեշտ է գործել: «Ողջ աշխարհում դեմենցիայի մասնագետները ցույց են տվել, որ մենք մոտակա տարիներին դեմենցիայի տարածվածության արտառոց աճի ճանապարհին ենք: Մենք գիտենք, որ ցանկացած այլ հիվանդություն, որը կանխատեսում էր 244% աճ 30 տարուց պակաս ժամանակում, անշուշտ, կարժանանա կառավարության ուշադրությանը: Այնուամենայնիվ, հիասթափեցնող է, որ կառավարությունների մեծ մասը չունեն դեմենցիայի պլաններ՝ չնայած 2017թ․ դրանց մշակելու պարտավորությանը: Խտրականությունը, որը դեռևս առկա է դեմենցիայի շուրջ, ցույց է տալիս, որ շատ մարդիկ դեռևս չեն դիմում ախտորոշման»:

Ալցհեյմերի համաշխարհային միամսյակը իրազեկման ամենամյա արշավ է, որը միավորում է մարդկանց աշխարհի բոլոր անկյուններից՝ բարձրացնելու իրազեկությունը և մարտահրավեր նետելու Ալցհեյմերի հիվանդության և բոլոր տեսակի դեմենցիայի շուրջ պահպանվող խարանին: Այս տարվա Ալցհեյմերի համաշխարհային ամսվա թեման է «Իմացիր դեմենցիան, ճանաչիր Ալցհեյմերի հիվանդությունը», որը հիմնված է գիտելիքների հզորության վրա՝ հատուկ ուշադրություն դարձնելով հետախտորոշիչ բուժմանը և աջակցությանը: Հայաստանում հետախտորոշիչ աջակցությունը մի քանի անգամ բացակայում է, քանի որ հիվանդությումբ ախտորոշված շատ մարդիկ չեն կարողանում օգտվել բուժումից և աջակցությունից։

«Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության հիմնադիր բժիշկ Ջեյն Մահաքյանի խոսքով․«Հայաստանում տկարամտության տարածվածության աճ կա, ինչը վկայում է Հայաստանում դեմենցիայով ապրողների և նրանց խնամողների ռիսկերի մեղմացման, ինչպես նաև հետախտորոշիչ աջակցության կարևորության մասին»:

ADI-ի գործադիր տնօրեն Պաոլա Բարբարինոն նշում է, որ ամբողջ աշխարհի կառավարություններն պետք է մեղմեն հանրային առողջության այս ճգնաժամը և անհրաժեշտ աջակցություն տրամադրեն  դեմենցիայով ապրողներին, սակայն շատ կառավարություններ դեռ հրաժարվում են գործել.«2017 թվականին ԱՀԿ-ի բոլոր 194 անդամ երկրները պարտավորվել են բարձրացնել իրազեկվածությունը և իրականացնել դեմենցիայի ռիսկի նվազեցման միջոցառումներ՝ ԱՀԿ-ի գլոբալ գործողությունների ծրագրի միջոցով, որը վերաբերում է դեմենցիայի հանրային առողջության արձագանքմանը, սակայն մինչ այժմ 194 անդամ պետություններից միայն 39-ն են հետևել իրենց գործողություններին: Ապացույցներն ու կանխատեսումները միանշանակ են, և կառավարությունները կանգնած են երկու ընտրության առաջ՝ գործել 2017 թվականի իրենց պարտավորությունների համաձայն կամ դիտավորյալ ընկնել մեր ժամանակի հանրային առողջության ամենամեծ ճգնաժամերից մեկի մեջ»:

 

  • Ներկայումս Հայաստանում տկարամտությամբ ապրում է 436 494 մարդ։
  • Ամեն 3 վայրկյանը մեկ աշխարհում ինչ-որ մեկի մոտ տկարամտություն է զարգանում և յուրաքանչյուր րոպե հետո աշխարհում դեմենցիայով հիվանդ 142 մարդ ավելի կլինի:
  • Մինչև 2050 թվականը ակնկալվում է, որ այդ թվերը կգերազանցեն 1,501,050-ը, ինչը զարմանալի աճ է 244%-ով:
  • Այս միտումները արտացոլում են գլոբալ օրինաչափությունները, որտեղ 55 միլիոն մարդ ապրում է դեմենցիայով ամբողջ աշխարհում, ինչը 2050թ․ կհասնի 139 միլիոնի:
  • Մինչև 2050թ․ դեմենցիայով ապրող ավելի շատ մարդիկ կունենան հետախտորոշիչ աջակցության կարիք, սակայն Հայաստանում այդ աջակցությունը ցավալիորեն անբավարար է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել