• Latest news

Ո՞ր նշանները կարող են վկայել մոտալուտ ինսուլտի մասին

2 սեպտեմբերի, 2022  19:30

Ռուս թերապեւտ Նադեժդա Չերնիշովան «Մոսկվա 24-ին» տված հարցազրույցում պատմել է, թե որ նշանները կարող են վկայել մոտալուտ ինսուլտի մասին։

Դրանցից մեկը, նրա խոսքով, դեմքի անհամաչափությունն է, որի դեպքում մարդը կարող է ժպտալ միայն բերանի մի կողմով։

«Լինում է նաեւ թուլություն ձեռքի կամ ոտքի հատվածում, սովորաբար՝ այն նույն կողմում, որտեղ շեղվել է ժպիտը: Երբեմն ուժեղ, անտանելի գլխացավ է լինում»,- նշել է մասնագետը։

Թերապեւտի խոսքով՝ կարող է բարդանալ խոսելու ունակությունը, երբ մարդը ոչինչ չի կարող ասել։ Այսինքն՝ ուզում է ասել, բայց չի ստացվում։

Բացի այդ, ինսուլտի սկիզբը կարող է ուղեկցվել գիտակցության կորստով եւ տարածության մեջ կողմնորոշման կորստով: Նման նշանների առկայության դեպքում թերապեւտը խորհուրդ է տալիս անհապաղ շտապ օգնություն կանչել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll