• Latest news

Ի՞նչ վտանգավոր հիվանդություններ կարող են առաջանալ խռմփացողների մոտ

7 սեպտեմբերի, 2022  09:40

Խռմփացողների մոտ քաղցկեղով հիվանդանալու ռիսկն ավելի բարձր է, նշվում է շվեդ գիտնականների նոր հետազոտության մեջ, գրում է Daily Mail-ը։

Ընդ որում, հետազոտողները պնդում են, որ դա այն պատճառով չէ, որ նրանք ավելի շատ են հակված գիրության, ծխելու կամ այլ հիվանդությունների։

Գիտնականները կարծում են, որ դա պայմանավորված է թթվածնի պակասով, որը նրանք ստանում են գիշերը: Քնի օբստրուկտիվ ապնոէ ունի մոտ 1.5 միլիոն մարդ վրա Մեծ Բրիտանիայում եւ 22 միլիոն մարդ՝ ԱՄՆ-ում:

Այն առաջանում է, երբ կոկորդի պատերը թուլանում եւ սեղմվում են քնի ժամանակ՝ արգելափակելով շնչուղիները։ Դա կարող է բարձր խռմփոցի հանգեցնել, ինչպես նաեւ՝ աղմկոտ եւ ծանր շնչառության:
Քնի օբստրուկտիվ ապնոէն կարող է առաջանալ գիրությունից, որը մեծացնում է ճարպի ծավալը պարանոցի հատվածում, ինչը նեղացնում է շնչուղիները եւ թուլացնում դրանք բացելու համար օգտագործվող մկանները:

Առանձին հետազոտություններ եւս ապնոէն կապում են ուղեղի ակտիվության նվազեցման եւ թրոմբների ձեւավորման հետ: Բարսելոնայում բժշկական կոնֆերանսի ժամանակ ներկայացված հետազոտության ընթացքում գիտնականները հետեւել են 4200 հիվանդի, ովքեր քնի օբստրուկտիվ ապնոէ ունեն։
Նրանց կեսի մոտ վերջին հինգ տարում նաեւ քաղցկեղ էր ախտորոշվել։

Արդյունքները ցույց են տվել, որ քաղցկեղով հիվանդների քունը, որպես կանոն, հաճախ է ընդհատվում։
Մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ օբստրուկտիվ ապնոէն նաեւ ուղեղի ակտիվության նվազման է հանգեցնում տարեցների մոտ:

Շվեյցարիայի Լոզանի համալսարանական հիվանդանոցի գիտնականները նշել են, որ 74 տարեկան եւ ավելի բարձր տարիքի մարդկանց եւ տղամարդկանց մոտ ավելի կտրուկ անկում են գրանցվել որոշ կոգնիտիվ թեստերում:

Երրորդ հետազոտությունը, որն անցկացվել է Ֆրանսիայի Անժերի համալսարանական հիվանդանոցում, ցույց է տվել, որ այդ վիճակը կարող է մեծացնել մահացու երակային թրոմբոզի զարգացման ռիսկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll