• Latest news

Կրծքային ելքանցքի համախտանիշ. ինչու՞ է այն սովորաբար ախտահարում երիտասարդ եւ մարզված մարդկանց

17 սեպտեմբերի, 2022  17:32

Կրծքային ելքանցքի համախտանիշ կոչվող հիվանդությունը ախտահարում է 20-30 տարեկան երիտասարդներին, եւ անոթային հիվանդությունների ընդհանուր մեղավորները, ինչպիսիք են շաքարախտը, խոլեստերինի բարձր մակարդակը եւ արյան բարձր ճնշումը, որեւէ դեր չեն խաղում, գրում է Medical Xpress-ը:

Փենսիլվանիայի սրտի եւ անոթների ինստիտուտի վիրաբույժներ դոկտոր Թարիկ Ալին եւ դոկտոր Մարիա Կաստելլո Ռամիրեսը բացատրել են, թե ինչ հիվանդություն է դա:

Յուրաքանչյուր մարդու պարանոցի հիմքում տեղ կա նյարդերի, զարկերակի եւ երակի համար։ Որոշ մարդկանց մոտ այս տարածքը բավարար չէ երեքի համար: Կամ տեղը չի բավականացնում, երբ մարզիկը հաճախ է օգտագործում ուսի եւ պարանոցի մկանները, ու դրանք աճում են։

Կրծքային ելքանցքի համախտանիշով հիվանդների մինչեւ 90 տոկոսը, ըստ մասնագետների, տառապում են հիվանդության նեյրոգեն տարբերակով, երբ սեղմվում է միայն նյարդային միացությունը։

Երկու այլ հիվանդություններ՝ երակային եւ զարկերակային, առաջանում են, երբ սեղմվում է կամ երակը կամ զարկերակը: Այս վիճակներն ավելի լուրջ են եւ սովորաբար պահանջում են վիրահատություն:

Կրծքային ելքանցքի համախտանիշի եւ երակային եւ զարկերակային տարբերակները կարող են ազդել արյան հոսքի վրա: Երակի դեպքում կարող են թրոմբներ առաջանալ։ Խցանումը հանգեցնում է ձեռքի այտուցի։ Հաճախ այտուցն այնքան ուժեղ է լինում, որ հիվանդը չի կարողանում շարժել ձեռքը։ Չբուժվելու դեպքում ձեռքից արյան արտահոսքը կարող է ընդմիշտ խախտվել:

Երբ զարկերակը սեղմվում է, կարող է անեւրիզմա առաջանալ՝ զարկերակի փքվածություն, կարող է առաջանալ:

Երակներում արյան թրոմբները կարող են նաեւ մահացու լինել, եթե դրանք ընկնեն թոքերի մեջ, բայց վնասը սովորաբար ձեռքին է լինում: Արդյունքը կոչվում է խորը երակային թրոմբոզ՝ մի վիճակ, երբ թրոմբը ստիպում է, որ արյունը շարժվի խցանումների շուրջը, եւ առաջանում է այտուց:

Հիվանդության ավելի տարածված նյարդաբանական տարբերակի դեպքում բժիշկները սովորաբար խորհուրդ չեն տալիս վիրահատել: Փոխարենը, ֆիզիոթերապիան է հաճախ առաջարկվում  որպես առաջնային թերապիա՝ պարանոցի նյարդի վրա ճնշումը թուլացնելու համար: Միայն պահպանողական բուժման անհաջողությունից հետո է առաջարկվում վիրահատություն:

Բայց երբ խոսքը վերաբերում է հիվանդության ավելի հազվադեպ երակային եւ զարկերակային տարբերակին, վիրահատությունն անհրաժեշտ է: Բժիշկները հաճախ հեռացնում են առաջին կողոսկրը անրակի տակ՝ ճնշումը թուլացնելու համար:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել