• Latest news

Ինչպե՞ս են կապված միջին տարիքի գիշերային մղձավանջները թուլամտության առաջացման հետ

21 սեպտեմբերի, 2022  23:34

Մարդիկ, որոնք հաճախ են միջին տարիքում մղձավանջներ տեսնում, ավելի ուշ տարիքում թուլամտութան ախտորոշում ստանալու ավելի մեծ շանսեր ունեն, նշվել է Բիրմինգհեմի համալսարանի հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են The Lancet ամսագրում։

Նոր հետազոտությունում գիտնականները ենթադրել են, որ մղձավանջները կարող են դառնալ տարածված երեւույթ մի քանի տարվա կամ անգամ տասնամյակների ընթացքում՝ մինչեւ թուլամտությանը բնորոշ՝ հիշողության եւ մտածողության հետ կապված խնդիրների առաջացումը։

Հետազոտության ընթացքում նրանք ուսումնասիրել են 35-64 տարեկան 600 տղամարդու եւ կնոջ եւ 79 եւ բարձր տարիքի 2 600 մարդու տվյալները։ Հետազոտության սկզբում  մասնակիցներից ոչ մեկը թուլամտություն չուներ։

Հետազոտության շրջանակում տվյալների հավաքումն իրականացվել է 2002-2012թթ.։ Մասնակիցները լրացրել են մի շարք հարցաթերթիկներ, ներառյալ Քնի որակի Փիտսբուրգյան ինդեքսը, որը ներառում է հարցն այն մասին, թե որքան հաճախ են մարդիկ վատ երազներ տեսել։

Այդ տվյալներն ուսումնասիրվել են վիճակագրական ծրագրային ապահովման օգնությամբ, որպեսզի պարզվի, թե արդյոք եղել է այնպիսի հավանականություն, որ ավելի հաճախ մղձավանջներ տեսած մասնակիցների դեպքում հետագայում տեղի կունենա կոգնիտիվ ունակությունների նվազում եւ կախտորոշվի թուլամտություն։

Հետազոտությունը ցույց է տվել, որ միջին տարիքի մարդիկ (35-64 տարեկան), որոնք ամեն շաբաթ վատ երազներ են տեսել, չորս անգամ ավելի շատ են բախվել կոգնիտիվ ունակությունների նվազման հաջորդ տասնամյակի ընթացքում, իսկ տարեց մարդկանց պարագայում երկու անգամ ավելի հաճախ է թուլամտություն կանխորոշվել։

Հետաքրքիր է, որ հետազոտության ընթացքում պարզվել է, որ տղամարդկանց դեպքում այդ ասոցիացիաներն անհամեմատ ավելի ուժեղ են եղել, քան կանանց։ Օրինակ, տարեց տղամարդկանց շրջանում, որոնք ամեն շաբաթ մղձավանջներ են տեսել, թուլամտության հավանականությունը հինգ անգամ ավելի բարձր է եղել, քան տարեց տղամարդկանց շրջանում, որոնք վատ երազներ չեն տեսել։ Կանանց դեպքում, սակայն, ռիսկի բարձրացումը կազմել է ընդամենը 41 տոկոս։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է