• Latest news

Ինչո՞վ են վտանգավոր առանց շաքարի էներգետիկ ըմպելիքները

26 սեպտեմբերի, 2022  09:43

Հայտնի զովացուցիչ ըմպելիքները կապված են սրտանոթային համակարգի բազմաթիվ բարդությունների հետ, «ՄեդիկՖորում» պորտալին ասել է ընտանեկան բժիշկ Տատյանա Զախարովան։

Արյան մակարդուկները փրկում են կյանքը, երբ դրանք նախատեսված են արնահոսությունը դադարեցնելու եւ կտրվածքները բուժելու համար: Այնուամենայնիվ, դրանք կարող են ձեւավորվել նաեւ այն ժամանակ, երբ անհրաժեշտ չեն, եւ այդ տեսակը կարող է սրտի կաթված, ինսուլտ կամ այլ լուրջ առողջական խնդիրներ առաջացնել:

Էներգետիկ ըմպելիքների օգտագործումը նպաստում է վերջին տեսակի մակարդուկների առաջացմանը։

«Հետաքրքիր է, որ էներգետիկ ըմպելիքների օգտագործումը կապված է մեխանիզմների գործարկման հետ, որոնք մակարդուկների առաջացման են հանգեցնում։ Հետազոտությունները ցույց են տվել, որ հայտնի ըմպելիքը խմելը սրտանոթային համակարգի մի շարք բարդությունների է հանգեցնում: Դրանք կարող են լինել սրտի առիթմիան եւ սրտամկանի ինֆարկտը»,- նշել է բժիշկը։

Էներգետիկ ըմպելիք խմելուց արյան մակարդման վտանգ կարող է առաջանալ ընդունելուց մեկ ժամ հետո: Թեեւ այս ըմպելիքների հետ կապված անվտանգության եւ առողջության հետ կապված մտահոգությունների հետագա լուծման համար ավելի մեծ կլինիկական հետազոտություններ են անհրաժեշտ, թրոմբոցիտների արձագանքի բարձրացումը կարող է մեխանիզմ ապահովել, որով էներգետիկ ըմպելիքները մեծացնում են սրտանոթային անբարենպաստ իրադարձությունների ռիսկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել