• Latest news

Շնչառական վարժությունները կարող են օգնել արյան ճնշումն իջեցնելուն. հետազոտություն

26 սեպտեմբերի, 2022  20:24

Ուժային վարժություններն անհրաժեշտ են ոչ միայն երկգլուխ մկաններին՝ բիցեպսներին։

Դրանք կարող են օգտակար լինել նաեւ այն մկանների համար, որոնք օգնում են մեզ շնչել, որպեսզի իջեցվի արյան ճնշումը։

Վեց շաբաթվա ընթացքում շնչառական մկանների ամենօրյա ուժային վարժությունները՝ բարձր դիմադրողականությամբ (IMST), իջեցնում են սիստոլիկ զարկերակային ճնշումը միջինը սնդիկի սյան ինը միլիմետրով, վկայում են նոր հետազոտության տվյալները, որի արդյունքները հրապարակվել են Journal of Applied Physiology ամսագրում։

Քանի որ մկանները ժամանակի ընթացքում թուլանում են, ուժային վարժությունները հաճախ օգտագործվում են մարմնի մկաններն առողջ վիճակում պահելու համար։

Գիտնականները որոշել են այս մոտեցումը կիրառել շնչելուն օգնող մկանների (ինչպիսին է ստոծանին) համար։

Հետազոտության շրջանակում նրանք հավաքել են 18-82 տարեկան առողջ կամավորականների՝ PowerBreathe սարքն օգտագործելու համար, որն ապահովում է դիմադրության մարզում շնչելուն օգնող մկանների համար։

Հետազոտության մասնակիցներին խնդրել են սարքն օգտագործել վեց շաբաթվա ընթացքում, օրական հինգ րոպե։ Սարքը նաեւ հաճախ անվանում են «մարզագունդ ստոծանու համար»։

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ վեց շաբաթվա ընթացքում օրական 30 շնչառական վարժությունների կատարումն իջեցնում է սիստոլիկ զարկերակային ճնշումը սնդիկի սյան մոտ ինը միլիմետրով. նույնն է, ինչը ձեռք է բերվում սովորական աերոբային վարժությունների ժամանակ, ինչպիսին են քայլելը, վազքը կամ հեծանիվ վարելը։

Սիստոլիկ զարկերակային ճնշման իջնելը սնդիկի սյան 10 միլիմետրով նվազեցնում է կաթվածի վտանգը մոտ 35 տոկոսով, իսկ սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը՝ մոտ 25 տոկոսով 65 տարեկանում, վկայում է British Medical Journal-ի հաշվետվությունը։

Սրտի ամերիկյան ասոցիացիան նորմալ զարկերակային ճնշում է համարում 120/80-ը։

Վերին թիվը սիստոլիկ ճնշումն է, այսինքն՝ ճնշումը զարկերակի ներսում, երբ սիրտը կծկվում եւ արյուն է ուղարկում ամբողջ մարմնին։

Ներքևի թիվը դիաստոլիկ ճնշումն է կամ ճնշումը զարկերակում, երբ սիրտը հանգստի վիճակում է եւ լցվում է արյամբ, վկայում են Johns Hopkins Medicine-ի տվյալները։

Պացիենտը ենթակա է արյան բարձր ճնշման ռիսկի (որը հայտնի է նաեւ հիպերտոնիա անվանմամբ), եթե սիստոլիկ զարկերակային ճնշման ցուցանիշները մշտապես կազմում են 120-129, ինչը կոչվում է արյան բարձր ճնշում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ