• Latest news

Մենակությունը եւ դժբախտությունն ավելի են արագացնում ծերանալը, քան ծխելը. հետազոտություն

27 սեպտեմբերի, 2022  13:42

Մոլեկուլյար խախտումները կուտակվում եւ նպաստում են ծերանալու հետ կապված փխրունության եւ լուրջ հիվանդությունների առաջացմանը։ Որոշ մարդկանց պարագայում այդ մոլեկուլյար պրոցեսներն ընթանում են ավելի ակտիվ, քան մյուսների դեպքում, եւ այդ վիճակն ընդունված է անվանել արագացված ծերացում։

Բարեբախտաբար, ծերացման տեմպերի արագացումը կարելի է հայտնաբերել դրա աղետալի հետեւանքների ի հայտ գալուց առաջ՝ օգտագործելով ծերանալու թվային մոդելները (ծերանալու ժամացույց)։ Այդ մոդելները կարող են օգտագործվել նաեւ բուժման հակատարիքային մեթոդների ստեղծման համար՝ անհատական եւ պոպուլյացիոն մակարդակներում։

Նոր հոդվածի համաձայն, որը հրապարակվել է Aging-US ամսագրում, ցանկացած հակատարիքային թերապիա պետք է ուղղված լինի մարդու ոչ միայն ֆիզիկական, այլեւ հոգեկան առողջությանը։ Միջազգային խումբը՝ Deep Longevity-ի գլխավորությամբ, ամերիկացի եւ չինացի գիտնականների հետ համատեղ չափել է մենակության, անհանգիստ քնի կամ դժբախտության զգացողության ազդեցությունը ծերացման տեմպերի վրա եւ հայտնաբերել, որ այն զգալի է։

Հոդվածում նշվել է ծերացման նոր ժամացույցի մասին, որն ստուգվել է 11 914 մեծահասակ չինացիների արյամբ եւ կենսաչափական տվյալներով։

Ծերացման արագացում է հայտնաբերվել կաթվածի, լյարդի եւ թոքերի հիվանդություններ ունեցող, ծխող, եւ որ ամենահետաքրքիրն է՝ խոցելի հոգեվիճակով մարդկանց մոտ։ Ցույց է տրվել, որ անհույս, դժբախտ եւ մենակ լինելու զգացողությունն ավելի է մեծացնում է մարդու կենսաբանական տարիքը, քան ծխելը։ Ծերացման արագացման հետ կապված մյուս գործոններն են մենակությունը եւ գյուղական վայրում ապրելը (քանի որ քիչ հասանելի են բուժական ծառայությունները)։

Հոդվածի հեղինակները եզրակացրել են, որ ծերացման հոգեբանական կողմը չպետք է անտեսել ոչ հետազոտություններում, ոչ հակատարիքային միջոցների գործնական կիրառման ժամանակ։ Հետազոտող Մանուել Ֆարիայի (Սթենֆորդի համալսարան) խոսքով՝ հոգեկան եւ հոգեսոցիալական վիճակներն առողջական վիճակի եւ կյանքի որակի ամենահուսալի ցուցիչներից են, բայց արդի առողջապահությունում դրանք գրեթե հաշվի չեն առնվում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է