• Latest news

Յուրաքանչյուր հինգերորդ երեխան Մեծ Բրիտանիայում տարրական դպրոցն ավարտում է ավելորդ քաշով կամ ճարպակալմամբ

30 սեպտեմբերի, 2022  09:45

Յուրաքանչյուր հինգերորդ երեխան Մեծ Բրիտանիայի տարրական դպրոցներում ոսումն սկսելով առողջ քաշով՝ դրանք ավարտում է ավելորդ քաշով կամ ճարպակալմամբ. այս մասին են վկայում սարսափեցնող թվերը, գրել է Daily Mail-ը։

Տղաներն աղջիկներից ավելի հաճախ են ավելորդ կիլոգրամներ հավաքում, վկայում են տվյալները։ Երեխաների չափման ազգային ծրագրի հաշվետվության համաձայն՝ ավելորդ քաշ ունեցող տղաներն ավելի հաճախ են անցնում ճարպակալման ծանր ձեւ ունեցող երեխաների շարքը 11 տարեկանում։

Տղաների մոտ 22,3 եւ աղջիկների 17,2 տոկոսն ուսման վեցերորդ տարվա ավարտին անցել են ավելորդ քաշ կամ ճարպակալում ունեցողների շարքը։ Ավելորդ քաշ հավաքողների, ճարպակալում կամ ճարպակալման ծանր ձեւ ձեռք բերողների 75,9 տոկոսը պահպանվել է։ Յուրաքանչյուր 50-րդ երեխան դպրոց ընդունվելու պահին արդեն տառապում էր ճարպակալմամբ։

Էթնիկ փոքրամասնությունների շրջանում բանգլադեշցի եւ պակիստանցի տասը երեխայից երեքը եւ սեւամորթ աշակերտների մոտ մեկ քառորդը անառողջ քաշ է ունեցել վեցերորդ դասարանում՝ սպիտակամորթ բրիտանացի տասը երեխայից մեկի համեմատ։

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է կրկնակի կրճատել մանկական ճարպակալումը մինչեւ 2030թ.։

Իշխանության տեղի մարմինների ասոցիացիայի Բնակչության բարեկեցության խորհրդի նախագահ Քլեր Դեւիդ Ֆոթերգիլը կոչ է արել ընդլայնել դրսում սնվելու սահմանափակումները եւ արգելել անառողջ սննդի գովազդը դպրոցների մոտ։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել