• Latest news

Բրիտանացի փորձագետները 55-ից բարձր տարիքի ծխողներին թոքերի զանգվածային հետազոտման կոչ են արել

30 սեպտեմբերի, 2022  16:57

55-ից բարձր տարիքի յուրաքանչյուր մարդ, որը կյանքում գոնե մեկ անգամ ծխել է, պետք է թոքերի սքանավորում անցնի՝ քաղցկեղի ստուգման համար, առաջարկել է ազգային սքրինինգային մարմինը, գրել է Daily Mail-ը։

Մեծ Բրիտանիայի ազգային սքրինինգային կոմիտեն (UKNSC) զանգվածային հետազոտման կոչ է արել՝ Մեծ Բրիտանիայում քաղցկեղից մահվան ամենատարածված պատճառի դեմ պայքարելու համար։

Կոմիտեն խորհուրդ է տվել զննվել 55-74 տարեկան բոլոր մարդկանց, որոնք ծխում են կամ ծխել են անցյալում։

Նրանց, որոնք համարվում են թոքերի քաղցկեղի բարձր ռիսկի գոտում գտնվողներ, կառաջարկվի ցածր չափաքանակով համակարգչային տոմոգրաֆիա։

Ամեն տարի թոքերի քաղցկեղից մահանում է մոտ 35 000 մարդ, ընդ որում՝ մոտ 48 000 մարդու համար այդ հիվանդությունն ախտորոշվում է ամենից հաճախ ծխելու հետեւանքով։

Թոքերի քաղցկեղով հիվանդների համար ելքն անփոփոխ վատ է, քանի որ հիվանդության դեպքերը հաճախ ուշ են հայտնաբերվում, նախազգուշացրել են փորձագետները։

Թոքերի քաղցկեղի առաջին փուլում գտնվող մարդկանց կեսից ավելին ապրում է հինգ եւ ավելի տարի ախտորոշումից հետո։

Բայց 100 պացիենտից հինգը չորրորդ փուլում ողջ է մնում ախտորոշումից հինգ տարի հետո։

Առաջարկին հավանություն է տվել Cancer Research UK կազմակերպությունը, որը կոչ է արել այն ներդնել որքան հնարավոր է արագ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է